Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք պարզենք՝ Նիկոլը տկա՞ր է, թե՞ նարկոբարոն:
Պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է։ Դա նույնիսկ թաքցնելու փորձ չի էլ արվում, որովհետև այդ հրահանգները Նիկոլ Փաշինյանն ինքը մի քանի անգամ հրապարակայնորեն է տվել դեռ վաղուց։
Բայց հիմա նույնիսկ դրա մասին չեմ էլ ուզում խոսել։
Ուզում եմ խոսել այն մասին, թե քաղաքական հաշվեհարդարների համար պետությունը ինչ գին է վճարում՝ ընդամենը մեկ դրվագի օրինակով։

Նայում եմ, թե ինչ ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Հարյուրավոր ծառայողներ, ավտոմատավորներ, տասնյակ մեքենաներ, հատուկ տեխնիկա, հազարավոր ժամերի օպերատիվ աշխատանք։ Ամեն ինչ՝ սկսած հեռավոր գյուղում որևէ քաղաքացու և նրա հարևանի փեսայի հեռախոսազրույցների գաղտնալսումից, մինչև դրոններով հետևել, տեսանկարահանումը, շուրջօրյա վերահսկողությունն ու նախընտրական շրջանում գրեթե յուրաքանչյուր քաղաքականապես մի փոքր ակտիվ քաղաքացու նկատմամբ իրականացվող օպերատիվ 24 ժամյա միջոցառումներ։

Այս ամենի հերթական դրսևորումը դարձավ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրականացված լայնածավալ «օպերացիան»՝ հարյուրավոր ծառայողներով, հատուկ տեխնիկայով, ավտոմատավորներով և աննախադեպ ծավալի պետական ռեսուրսների ներգրավմամբ։

Եվ այստեղ ակամա հարց է առաջանում մոտս։
Եթե այս հսկայական ռեսուրսների թեկուզ փոքր մասը նույն հետևողականությամբ ուղղվեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, եթե նույն ջանասիրությամբ բացահայտվեին նարկոբարոնները, ձերբակալվեին «զակլադչիկները», Ձերբակալվեին նաև այն սահմանային «կույր» աշխատակիցները, որոնք «չեն նկատում» Հայաստան մուտք գործող տոննաներով թմրանյութը, վերացվեին թմրանյութերի մատակարարման ցանցերը, ապա արդյո՞ք այսօր Հայաստանը կհայտնվեր այն վիճակում, երբ թմրանյութերի շրջանառությունն արդեն ազգային անվտանգության սպառնալիք է դարձել։
Այս իշխանությունն ապացուցել է, որ երբ կա քաղաքական հրահանգ, ունի և՛ ուժ, և՛ ռեսուրս, և՛ կազմակերպվածություն։ Հետևաբար խնդիրը ոչ թե հնարավորությունների բացակայությունն է, այլ քաղաքական առաջնահերթություններն ու կամքը։
Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ինչո՞ւ նույն քաղաքական կամքն ու վճռականությունը չեն դրսևորվում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում։

Իշխանությունը կարող էր միաժամանակ նույն վճռականությամբ պայքարել և՛ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և՛ իր քաղաքական հակառակորդների դեմ։ Մեկը մյուսին չէր խանգարում։ Մենք տեսնում եմք, որ ուժային կառույցներն ունեն բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ երկու և ավել ուղղություններով էլ արդյունավետ աշխատելու համար։
Բայց նրանք դա չեն անում։
Եվ սա ծնում է ընդամենը երկու հնարավոր բացատրություն։
Առաջինը՝ նրանք թքած ունեն, որ թմրանյութերի շրջանառությունն արդեն ազգային աղետի է վերածվել՝ կործանելով հազարավոր երիտասարդների, ընտանիքների և ապագա սերունդների ճակատագրերը։
Երկրորդը՝ նրանք ունեն շահ կամ հովանավորչական կապեր այն հանցավոր խմբերի հետ, որոնք զբաղվում են թմրամիջոցների շրջանառությամբ։

Ու դե 3-րդ տարբերակն էլ կա
Որ իր մեջ միավորում է առաջին երկուսը՝ և՛ թքած ունեն մարդկանց ու նրանց ապագայի վրա, և՛ այս կամ այն կերպ առնչվում կամ հովանավորում են այդ հանցավոր ցանցերի գործունեությունը։
Թող այս երեք տարբերակներից ընտրեն այն, որը, իրենց կարծիքով, ամենաքիչն է իրենց վնասում։
Բայց որ տարբերակն էլ ընտրեն, այս իրավիճակը ծնողը այս իշխանությունն է:
Եվ հիմա մեկ հարց քեզ, Նիկոլ. դու տկա՞ր ես իրական հանցագործների դեմ պայքարում, թե՞ նարկոբարոն»:

դիտվել է 124 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video) Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը դատարանում․ Սուրեն Սուրենյանց (video) Միշուստինը նայել է Նիկոլին ու մտածել՝ ինչքա՞ն կարելի է այսքան «փալաս» լինել․ Հովհաննես Շահինյան (video) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Փաշինյա՛ն, Գագիկ Ծառուկյանի առյուծներին ԱԺ ես տանելու, բա չուչելնե՞րը՝ ու՞ր․ Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ու՞մ ես սիրում՝ էն հարսին,ում հարսանիքը հարամեցի՞ր, թե՞ տուրիստին, որ դուրս գցեցիր․Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am