Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր

Սա ակնհայտ ապօրինի և ամեն օրենքից դուրս գործողություն է: Մեր քաղաքացիները սա տեսնելով թող հասկանան՝ սա կարող է բոլորի դուռը թակել ու որևէ մեկի ապրելու, շարժվելու ձևը, կամ որևէ բան, եթե որևէ մեկին դուր չեկավ, ցանկացած պահի, իմացեք՝ սա կարող է բոլորին առնչվել։ Այս մասին դատարանի բակում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը:


Նա նշել է, որ իր հայրն ամբողջ կյանքում բարեգործություն է արել, նույնսիկ այն ժամանակ, երբ չուներ մեծ ունեցվածք, երբ քաղաքականության մեջ չէր և այսօր նմանատիպ պահվածքը բարեգործի նկատմամբ աններելի է:

Ռոզա Ծառուկյանը հիշեցրել է՝ մեկ անգամ արդեն անցել են այս ամենի միջով, երբ տունը խուզարկել են, Գագիկ Ծառուկյանին կալանավորել, գործարաններ փակել, գործունեություն դադարեցրել, հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներն օգտագործել:

«Ինչ ասեք՝ արեցին այս ութ տարվա ընթացքում: Որևէ հիմք, որևէ լուրջ բան չգտնելով՝ հիմա գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որ մարդը տարիներ շարունակ պահել է, գաղտնիք չի եղել, դա իր նախասիրություն է, մանկուց այդ կենդանիներին պահում ենք, թոռնիկների հետ, գնում կերակրում են կենդանիներին, բադիկներին: Դա այն տարածքն է, որտեղ ընտանիքով ժամանակ են անցկացնում, ձուկ են որսում ու այդ ամեն ինչը հիմա տեսնել, նկատել ու կենդանիներին քնեցնել, տեղափոխել Կենդանաբանական այգի, որտեղ եղած կենդանիներին նորմալ չեն կարողանում պահել, սա ուղղակի թող մարդիկ դատապարտեն, տեսնեն ու եզրակացություններն իրենք անեն»,-նշել է նա:

Ծառուկյանի դուստրը հավելել է, որ սա էլ է անցնելու, բայց կյանքում բաներ կան՝ անդառնալի փոփոխություններ են բերում:

«Աստվածաշնչյան պատգամներով են առաջնորդվում, պատարագների են գնում, սաղմոսներ են ասում, բայց քրիստոնյայի կյանքն ամենօրյա աշխատանքի մեջ է, ամենօրյա ապրելու ձև է, չես կարող ուրիշ բան խոսել, ուրիշ բան անել։ Ուզում եմ ուղղակի ասել՝ մարդը մարդուն չի կարող դատել։ Բոլորի դատավորն Աստված է, որ երկնքում նստած տեսնում է բոլորի արած գործերը:

Սա էլ կանցնի, մենք այս դատական գործընթացով անցել ենք, հայրս կալանքի մեջ եղել է մեկ ամիս, ամուսինս էլ այս պահին տնային կալանքի մեջ է, կանցնի, վստահ եմ՝ ամեն ինչ կանցնի: Մենք կարողանալու ենք դիմակայել ու այս փորձությունն էլ անցնել, բայց թող ժողովուրդը հասկանա՝ անդառնալի բաներ կարող են լինել մեր երկրում, մեր պետականության, մեր կրոնի, մեր մշակույթի փոփոխության մեջ, որ դրանք հնարավոր է՝ երբևէ չկարողանանք վերականգնել:

Ինչպես հիմա այս տոտալ անգրագիտության, անարդարության պտուղներն ենք քաղում, սրա սերմերը տարիներ առաջ են տնկվել, այսպես ասած, իսկ այժմյան սերմերը, որ տնկվում են, սրա պտուղները մեր երեխաներն են քաղելու, ցավոք: Ուզում եմ՝ բոլորը սթափ լինեն, զգոն լինեն, ճիշտ մտածեն, ճիշտ ապրեն, դադարեն իրար քննադատել, դադարեն «ձվի մեջ մազ ման գալ», իսկ Աստված վերևն է, ես վստահ եմ, որ ամեն ինչ արդար է լինելու»,-հավելել է նա։

դիտվել է 95 անգամ
Լրահոս
ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video) Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը դատարանում․ Սուրեն Սուրենյանց (video) Միշուստինը նայել է Նիկոլին ու մտածել՝ ինչքա՞ն կարելի է այսքան «փալաս» լինել․ Հովհաննես Շահինյան (video) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Փաշինյա՛ն, Գագիկ Ծառուկյանի առյուծներին ԱԺ ես տանելու, բա չուչելնե՞րը՝ ու՞ր․ Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ու՞մ ես սիրում՝ էն հարսին,ում հարսանիքը հարամեցի՞ր, թե՞ տուրիստին, որ դուրս գցեցիր․Թովմասյան (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am