Գազայի հատվածում իրադրության կարգավորման համար ստեղծված Խաղաղության խորհուրդը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումից ակնկալում է իր կազմավորումների զինաթափում՝ որպես հաջորդ քայլ վարչական լիազորությունների փոխանցման մասին հայտարարությունից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաղաղության խորհուրդը հայտարարություն է տարածել X հարթակում։
Ընդ որում, Խորհուրդը չի հավատա ՀԱՄԱՍ-ի խոսքին և հիմք կընդունի շարժման կոնկրետ գործողությունները:
«Մեր գնահատականը հիմնված կլինի գործողությունների, այլ ոչ թե խոստումների վրա…. Հիմնական սկզբունքը մնում է անփոփոխ. մեկ իշխանություն, մեկ օրենք, մեկ զենք: Դա նշանակում է ամբողջ զենքի համախմբում «Գազայի կառավարման ազգային կոմիտեի» ձեռքում», – ասվում է Խորհրդի հայտարարության մեջ X-ում:
Կազմակերպությունը հույս ունի, որ իրեն կհաջողվի ՀԱՄԱՍ-ից հասնել զինաթափման՝ արմատական շարժման ղեկավարության հետ հետագա քննարկումների ընթացքում:
Հուլիսի 6-ին Գազայում գրեթե 20 տարի իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ լուծարում է իր կառավարությունը և իր լիազորությունները փոխանցում տեխնոկրատներից կազմված կոմիտեին։ Գազայի ղեկավարությունն ընդգծել է, որ այս պահին պետական կառավարման համակարգում մնացել են միայն «տեխնիկական աշխատակիցները»:
Տեխնոկրատների կոմիտեն, որը պետք է զբաղվի Գազայի կառավարմամբ, ստեղծվել է հունվարին և իր առաջին նիստն անցկացրել է Կահիրեում: Վարչական մարմինը բաղկացած է 15 անդամից. այն գլխավորում է պաղեստինցի քաղաքական գործիչ Ալի Շաաթը: Նա նախկինում մի քանի բարձր պաշտոն է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում և համարվում է քաղաքական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման հարցերի մասնագետ:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը