Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։

Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Ռուսական կողմն ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին այցն է՝ խորհրդարանական ընտրություններից հետո, և հիշեցրել, որ Ռուսաստանը շարունակում է (և, հավանաբար, կշարունակի) մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու ներդրողը։

Միևնույն ժամանակ, «դեպի ԵՎրոպա շտապող» Նիկոլը հայտարարել է, որ Հայաստանը տրամադրված է շարունակելու հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ, շահագրգռված է մնալ ԵԱՏՄ-ում և պատրաստ է լուծել «խնդրահարույց» հարցերը։

Ոչի՛նչ, որ հայ ֆերմերներին ֆռռցնում էին, թե շուտով հայկական ծաղիների իկեբանաները կգրավեն Եվրոպայի դիզայներների ու սիրահարների սրտերը: Իսկ հայկական իշխան ձուկը կդառնա Փարիզի ու Բրյուսելի լավագույն ռեստորանների գլխավոր մենյուն:

Ինչ վերաբերում է հայկական մրգերին ու բանջարեղենին, ապա ըստ կապիտուլյանտների վարդագույն երազների՝ դրանց համար մեծ հերթեր պետք է առաջանային գերմանական Aldi, Lidl և Kaufland առևտրային ցանցերում, ֆրանսիական Carrefour-ում և բրիտանական Tesco-ում:

Ռուսական «քուանշ»-ից ու Արևմուտքից՝ իրավիճակը «սրելուց» հետո պարզվեց, որ այս խաղում ևս հերթական անգամ «թարս կապուտ» կարող է լինել հենց Հայաստանը: Ուստի, առանց երկրի ղեկավարին վայել հրավերի ու ընդունելության՝ Նիկոլը շտապեց Ուրալ:

Արժե՞ արդյոք Փաշինյանի այցը դիտարկել որպես «բեկում» կամ վերադարձ նախկին «նորմալ վիճակին», համոզված եմ, որ ո՛չ։ Ավելի շուտ այն նման է լարվածությունից հետո կառավարելի երկխոսության ցուցադրման, որտեղ գլխավոր ուղերձն այն է, որ ՀՀ-ն չի կարող խզել ՌԴ և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը:

Այն բեկում կամ նորմալացում չէ, որովհետև իմ կարծիքով, Փաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը։ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի մերձեցումը ԵՄ հետ, այնինչ այդ գործընթացը թափ է հավաքում՝ խճճելով ու հակադրելով ռեգիոնալ բազաթիվ շահեր:

ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Չինաստան, Հնդկաստան, Վրաստան, Ադրբեջան։ Պատկերացնու՞մ եք, որքան անհամատեղելի հակասություններ ու թշնամանք կա վերոթվարկյալ կողմերի միջև: Հարավային Կովկասում նրանց շահերը հակադրել ու շարունակ խճճում են հենց Նիկոլն ու Իլհամը՝ Էրդողանի հմուտ ղեկավարությամբ:

Իսկ ի՞նչ է ստացվելու արդյունքում։ Ոչ թե կայունություն ու տարածաշրջանային խաղաղություն, այլ սրընթաց աճող հակասություններ և «բոլորը բոլորի դեմ» դիմակայություն, ընդ որում՝ հատկապես Հայաստանի տարածքում։

Հ.Գ.

Այնուամենայնիվ, Եկատերինբուրգում և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ։ Սկզբի համար սա վատ չէ, բայց շարունակության համար անհրաժեշտ է շատ ավելին։

Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դատարկ խոսքերի փոխարեն՝ Նիկոլից միայն գործողություններ են ակնկալելու: Դրանից է կախված լինելու լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը»:

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգռավված կենդանիների մասին Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video) «Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցողների նկատմամբ որևէ գործողության ականատես չենք լինում. Սողոմոնյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ասեմ՝ ու՞մ է պատրաստվում Նիկոլը ծախել Ծառուկյանից խլած բիզնեսները․ Արշակ Կարապետյան (video) Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video) Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար Ինչ է իրականում Փաշինյանն ուզում Գագիկ Ծառուկյանից... (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Քամու հետևանքով վնասվել են էլ․ լարեր, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Թալանչին էլ են, գողն էլ են, ավազակն էլ են․ քաղաքացին՝ ՔՊ-ականներին (video) Ծառուկյանի կոնկրետ պատասխանը՝ Նիկոլի սարքած խայտառակ գործին (video) Սևանում բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր Ավինյա՛ն, լսիր՝ մարդիկ ինչ են քեզ ասում՝ էս շոգին արևի տակ ավտոբուսի սպասելիս (video) Ինչու՞ տարան Գագիկ Ծառուկյանի առյուծներին․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am