«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրել է.

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց, չնշեց։
Իսկ ես հիշում եմ. Ջիվանը մեր՝ Շահումյանի շրջանում է զոհվել։ 1991-ին հուլիսի 17-ին ադրբեջանական գրոհայինները հարձակվեցին բոլոր ուղղություններով: Համառ դիմադրությունից հետո որոշվեց նահանջել դեպի Վերինշեն և այնտեղից շարունակել դիմադրությունը: Քննարկելով ստեղծված իրադրությունը Շահումյանի պաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանի հետ` տղաները որոշեցին կռվել մինչև վերջ և ոչ մի դեպքում չհանձնել Վերինշենը: Հուլիսի 20-ին հակառակորդը նորից հարձակվեց: Ջիվանի վաշտի մարտիկներն ամրացան գյուղ տանող ճանապարհի մերձակա բարձունքներում: Սկզբում գրոհեցին խորհրդային բանակի ուղղաթիռները` փորձելով դեսանտի իջեցման համար ապահով վայր ընտրել, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց ողջ օրվա ընթացքում: Մութն ընկնելուն պես` ուղղաթիռները հեռացան:
Լուսադեմին թշնամին վերստին հարձակվեց: Ջիվանը, Կոլյան (Նիկոլայ Հայրապետյանը) և Վարդանը (Վարդան Տերտերյանը) դիրքավորվեցին բլրի լանջին, իսկ մյուսները` իրարից 10-12 մետր հեռավորությամբ, գրավեցին տարբեր դիրքեր: Բլրի գոգավորությունն այնպիսին էր, որ դիրքավորված ժամանակ տղաները միմյանց չէին տեսնում: Քիչ անց հեռվում երևաց թշնամու առաջի զրահատեխնիկան: Առանց վայրկյան կորցնելու Արմենը զեկուցեց Ջիվանին: Նա կարգադրեց պատրաստ լինել և սպասել իր հրամանին: Հրամանը առաջին կրակոցն էր լինելու:
Մի քանի րոպե անց Ջիվանի առաջին կրակոցից խոցվեց առջևից եկող զրահամեքենան: Նկատելով նռնականետի թողած կրակի հետքը` հակառակորդի զրահամեքենաները գնդացրային ուժգին կրակ բացեցին այդ ուղղությամբ: Հաջորդեց Ջիվանի երկրորդ, այնուհետև` երրորդ կրակոցը: Աջ թևում դիրքավորված դասակի հրամանատար Էդիկ Բաբայանը գնդացրով շարքից հանեց հակառակորդի ևս մեկ զրահամեքենա և թշնամին սկսեց նահանջել: Արմենի դասակի տղաները, անընդհատ կրակելով, հետապնդում էին թշնամուն:
Երբ մարտն ավարտվեց, բոլորը վազեցին այնտեղ, որտեղ դիրքավորվել էին Ջիվանն ու նրա ընկերները: Տղաները զոհվել էին: Հակառակորդի հարձակումն այդ օրը կասեցվեց նրանց անձնվիրության և հերոսության շնորհիվ: Զոհվելու պահին նա 30 տարեկան էր։
Նույն օրը երեկոյան Ջիվան Աբրահամյանի, Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի աճյունները ուղղաթիռով տեղափոխեցին Երևան: 1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով Ջիվան Աբրահամյանին հետմահու շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչում:
Հերոսական ծնունդդ շնորհավոր, Ջիվան ջան։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ….»:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլին չե՛ն կարողանում հանգստացնել․ գիտե՞ք՝ ինչու է հիմա մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Իսրայելյան (video) Ждите перемен, скоро Россия выйдет на новый уровень: Михаил Мишустин рассказал о грядущих изменениях (video) Նիկոլը Ռուսաստան է մեկնել մի պայմանով․․․ ասեմ՝ ինչու հենց այսօր հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am