ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են:

Բաքվում (ոչ թե Երևանում) ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Հարավային Կովկասում փոխկապակցվածության նախագծերի համար կտրամադրվի 200 մլն եվրո դրամաշնորհ։ Ինչպես նա գրել էր X-ի իր էջում, այդ գումարը պետք է ներգրավի մինչև 2 մլրդ եվրոյի ներդրումներ՝ Global Gateway ծրագրի շրջանակներում։
Global Gateway նախագիծը մեկնարկել է 2021թ. դեկտեմբերին։ Միայն Հայաստանին այս ծրագրի շրջանակում նախկինում խոստացվել էր 2,5 մլրդ եվրո, և, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ հույսեր էր կապում այդ գումարի հետ, քանի որ իր եվրոպական ընտրության արդարացվածությունը հիմնավորող շատ քիչ արգումենտներ կան:
Սակայն Երևանում հայտարարվեցին զգալիորեն ավելի համեստ թվեր։ Հայաստանը կստանա լրացուցիչ 18 մլն եվրո՝ նախկինում խոստացված 52 մլն եվրոյից բացի, որը նախատեսված է արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար, ինչպես նաև ևս 20 մլն եվրո՝ «սահմանամերձ համայնքների կենսապայմանների բարելավման» նպատակով։ Այդ գումարը պետք է բաժանվի ադրբեջանական կողմի հետ։
Հայաստանին նաև խոստացվեց, որ մինչև 2029 թ. կվերացվի վիզային ռեժիմը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ որևէ իրավական պարտավորություն չստանձնեց և իրավական արձագանք չտվեց Երևանի՝ եվրաինտեգրման գործընթաց սկսելու օրենսդրական որոշմանը։
Հատկանշական է, որ տիկն ֆոն դեր Լայենի այցից մեկ օր առաջ, եվրոպական դիվանագետների հետ հանդիպմանը Փաշինյանը բարձրացրել էր այդ հարցը։ Նա դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ ԵՄ-ն իրավական մակարդակով չի աջակցել Հայաստանի եվրոպական ընտրությանը և բավարար քայլեր չի ձեռնարկում հայկական արտահանմանն աջակցելու համար։
Սակայն ԵՄ հանձնակատարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նրան հարցրին, արդյոք Հայաստանը չի՞ հրաժարվի եվրաինտեգրման ուղուց, Փաշինյանը հստակ ասաց, որ դա անհնար է, և ինքը բացառում է այդ հավանականությունը:
Մեկ օր առաջ Իլհամ Ալիևը, ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանն իրեն պահում էր զգալիորեն ավելի վստահ։ Նա հանդես էր գալիս ոչ թե որպես օգնություն խնդրող, այլ որպես օգուտ բերող կողմ։
Ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին հուշագրի ստորագրումից հետո՝ վերջին չորս տարիներին, ԵՄ երկրներ Ադրբեջանից գազի արտահանումն աճել է գրեթե 65 %-ով: Միևնույն ժամանակ պետք է ի նկատի ունենալ, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի օպերատորը բրիտանական BP-ի փոխարեն դարձել է ադրբեջանական SOCAR-ը։ Սա նշանակում է, որ ԵՄ կախվածությունն Ադրբեջանից կաճի ոչ միայն գազի, այլ նաև նավթի ոլորտում։
Եթե Եվրահանձնաժողովի նախագահի այցը Ադրբեջան ու Հայաստան որևէ բան ցույց տվեց, ապա այն, որ Եվրոպայի համար, ինչպես նախկինում, տարածաշրջանում առաջնահերթ գործընկերն Ադրբեջանն է՝ առաջին հերթին այն պատճառով, որ այդ երկիրը Եվրոպային մատակարարում է անհրաժեշտ էներգակիրներ։ Ապագայում ԵՄ-ն ցանկանում է ստանալ նաև էլեկտրաէներգիա, ուստի ակտիվ են նաև վերականգնվող էներգետիկայի և էլեկտրացանցերի ուղղությամբ աշխատանքները:
Օրինաչափ է, որ հենց ֆոն դեր Լայենի ինքնաթիռը լքեց Հայաստանի օդային տարածքը, հայկական կողմից հնչեցին հայտարարություններ, թե «Թրամփի երթուղի» նախագծի ճանապարհները կկառուցվեն Եվրասիական տնտեսական միության իրավազորության շրջանակում, և որ Երևանը չի ձգտում խզել ՌԴ հետ կնքված Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ պայմանագիրը։
Իսկ որպեսզի Մոսկվայում ճիշտ ընկալեն Երևանի ուղերձը, Փաշինյանն անձամբ զանգահարել է Միխայիլ Միշուստինին և պայմանավորվել Եկատերինբուրգում հանդիպման մասին։
Հ.Գ.
Կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ անմիջական երկխոսություն հաստատելն առայժմ դժվար կլինի»։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլին չե՛ն կարողանում հանգստացնել․ գիտե՞ք՝ ինչու է հիմա մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Իսրայելյան (video) Ждите перемен, скоро Россия выйдет на новый уровень: Михаил Мишустин рассказал о грядущих изменениях (video) Նիկոլը Ռուսաստան է մեկնել մի պայմանով․․․ ասեմ՝ ինչու հենց այսօր հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա (video) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (video) Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am