Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Մայր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․

«Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում իրականացվող խուզարկությունները։

Ներքոստորագրյալ ընդդիմադիր ուժերն իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին և վերահաստատում, որ քաղաքական հայացքների, ընդդիմադիր գործունեության կամ քաղաքական դիրքորոշման համար որևէ անձի նկատմամբ ճնշումն անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետությունում։ Դա մարտահրավեր է ողջ հասարակությանը:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նաև բոլոր քաղբանտարկյալներին և այն քաղաքացիներին, որոնք քաղաքական դրդապատճառներով ենթարկվում են հետապնդումների կամ ճնշումների, և վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ համատեղ պաշտպանելու նրանց իրավունքները, ժողովրդավարական արժեքներն ու Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես հերթական ապացույցն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատված քաղաքական զանգվածային հետապնդումների ժամանակաշրջանն անշեղորեն ընթանում է դեպի բռնապետություն։ Քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց թիվն օրեցօր աճում է։

Իշխանությունների սանձազերծած հետապնդումները որևէ աղերս չունեն արդարադատության իրականացման և հանցավորության դեմ պայքարի հետ։
Ակնհայտ է, որ այս հետապնդումները պայմանավորված են բացառապես Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ։ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում իր բուն շարժառիթները։ Նա հետապնդումների մեկնարկի հրահանգը հնչեցրել է նախընտրական հանրային հավաքներից մեկի ժամանակ՝ սպառնալով ունեզրկել ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության ղեկավարին։

Ակնհայտ է, որ այս գործողությունները նպատակ ունեն՝ հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը, ճնշելու հանրային անհամաձայնության ցանկացած դրսևորում և վախի մթնոլորտ ձևավորելու կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին, այդ թվում՝ Հայաստանի ազգային և պետական շահերին առնչվող հարցերում։
Նման գործելաոճը ծանր հարված է հասցնում ոչ միայն երկրի քաղաքական համակարգին, այլև տնտեսությանը։ Սեփականության իրավունքի ոտնահարումը, խոշոր ձեռնարկատերերի տնտեսական գործունեության նկատմամբ ճնշումները և իրավապահ մարմինների օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք անխուսափելիորեն կհանգեցնեն գործազրկության աճի, ներդրումային միջավայրի հետագա վատթարացման և տնտեսական անկայունության խորացման։

Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ անհրաժեշտ է ընդդիմադիր և հասարակական բոլոր ուժերի, ինչպես նաև ամբողջ հասարակության համախմբումը։ Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունը, սահմանադրական կարգը, ժողովրդավարական սկզբունքներն ու քաղաքացիների իրավունքները։

Մենք կոչ ենք անում Հայաստանի միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ անհապաղ տալու տեղի ունեցող իրադարձությունների սկզբունքային գնահատականը և հրապարակայնորեն արտահայտելու իրենց դիրքորոշումը՝ ժողովրդավարական նորմերի, մարդու իրավունքների ոտնահարման և իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների վերաբերյալ։

Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե քաղաքական բռնաճնշումներ, այլ իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, քաղաքական բազմակարծություն և ազգային համախմբում։ Մենք հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից իրականացվող այս աննախադեպ ռեպրեսիվ արշավը չի կարող կոտրել կամ կանգնեցնել ընդդիմության և Հայաստանի հասարակության արդարության, ազատության, ժողովրդավարության և պետականության պահպանման համար մղվող պայքարը։ Ընդդիմադիր ուժերը շարունակելու են բացառապես օրինական և քաղաքական միջոցներով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ազգային շահերը և հայկական պետականության ապագան»։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլին չե՛ն կարողանում հանգստացնել․ գիտե՞ք՝ ինչու է հիմա մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Իսրայելյան (video) Ждите перемен, скоро Россия выйдет на новый уровень: Михаил Мишустин рассказал о грядущих изменениях (video) Նիկոլը Ռուսաստան է մեկնել մի պայմանով․․․ ասեմ՝ ինչու հենց այսօր հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա (video) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (video) Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am