Խաղը փոխվեց. Սերժ Սարգսյանի ուղեղային «համակարգիչն» աշխատում է խիստ անվրեպ

«Իրատես» թերթը գրում է. «Ասենք միանգամից` ավելի լավ ընտրություն չէր կարող լինել: Հավելմամբ` խաղը փոխվում է: Շախմատային տախտակը` նույնպես: Ոչ այն պատճառով, որ «արծաթե գդալը բերանում», փափուկ ապրած Արմեն Սարգսյանն այն «հեղափոխականն» է, որը վերեւից էվոլյուցիայի է տանելու էս երկիրը: Կարող ենք անգամ պնդել հակառակը: Այս պաշտոնը քննություն է հենց Արմեն Սարգսյանի համար: Կդիմանա՞: Կկարողանա՞ անցնել այն լաբիրինթոսով, որն առկա է Հայաստանում: Յո՜թ տարի: Կփորձի՞ Հայաստանը «հասցնել» իր եւ Լոնդոնի կենտրոնում իրենց յոթհարկանի տան` դեպ Թեմզա հայացքն ուղղած պատուհանի մոտ նստած իր կնոջ` անչափ հայկական անունով Նունե Սարգսյանի գրած «հեքիաթներին», թե՞ ստիպված կլինի «իջնել-մտնել» մեր «գաղջի» մեջ` ձեռք բերելով նոր որակներ (տա Աստված` հաղթական)։ Իսկ առավել ստույգը, կարծում ենք, այն կլինի, որ նա, ի վերջո, կբացահայտի յուր «թաքնված» կարմայի ողջ հմայքը: Բոլոր դեպքերում, սպասենք: Եվ այնուհանդերձ. ինչու՞ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ նրա վրա: Շատ պարզ: Գիտենք` Սերժ Սարգսյանի ուղեղային «համակարգիչն» աշխատում է խիստ անվրեպ (Ջոբսը կնախանձեր): Նրա մենթալ աշխարհագրությունում չկա որեւէ մեկը, որ մոռացված լինի, որ ի տեղի` ի պիտո ներգրավված չլինի «շախմատային» պարտիաների մեջ: Էլ առավել` Արմեն Սարգսյանը: Քանզի, ինչպես կասեր Հրանտ Մաթեւոսյանի` Աղունի ամուսին Սիմոնի հետ կենակցած հերոսուհին. «Որ մեր մարդիկ գնացի՜ն-մեռան պատերազմում, ձերոնք հետ եկան, հո մենակ ձեր համար չեկա՞ն»: Ասել է` Արմեն Սարգսյանն ինչի հասել է (իսկ կարելի է ասել` հասել է գրեթե առավելագույնի), մատրիցան, նախ եւ առաջ, Հայաստանն է: Եվ զուր չէ, որ հայաստանյան երեք նախագահներն էլ փորձել են այդ մատրիցան օգտագործել ի պիտո: Առաջին երկուսին` Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին դա չհաջողվեց: Սա Լոնդոնում «կայանած» ՀՀ դեսպան (ասում են` Արմեն Սարգսյանի փառասիրությունը չի ընդունում, երբ իրեն ասում են դեսպան. նա կարծում է, որ ինքն ավելին է, քան դեսպանը) Արմեն Սարգսյանի երրորդ թռիչքն է «դեպ Լուսին»` հայաստանյան հողից: Ասենք անկեղծ` Սերժ Սարգսյանի համար նա միշտ եղել է ջոկեր. իզուր չի «Վիկիլիքսը» գրում, որ 2008-ին նա Սերժ Սարգսյանի կաբինետի վարչապետը պետք է լիներ: Չեղավ: Ընտրությունը կանգ առավ Տիգրան Սարգսյանի վրա (այս թեմային մանրամասն կանդրադառնանք առանձին): Այդ տարիների հայաստանյան խորհրդարանական ընտրություններին Արմեն Սարգսյանը փորձ էր արել ստեղծել բրիտանական շրջանավարտների հայկական բանկ` ապագայում այն միակցելու ամերիկյան շրջանավարտների բանկին, ունենալու կադրային բավականին լուրջ ռեսուրս: Այդ «բանկից» մնաց մի «ՄԻԱԿ», իր միակ Լեւոն Մարտիրոսյանով: Գրեթե: Ասել է` այս քաղաքական պրոյեկտում նույնպես հաջողակ դիլլեր Արմեն Սարգսյանը ֆիասկո գրանցեց: Հաջորդիվ` նա կազմակերպեց Սերժ Սարգսյանի այցը Մեծ Բրիտանիա. ՀՀ նախագահին Վինձորյան պալատում ընդունեցին թագուհին եւ արքայազն Չառլզը: Սա, անշուշտ, մեծ իրադարձություն էր: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ էր հայոց նախագահին թագուհին ընդունում: Սակայն այցը Բրիտանիա, որի մոդերատորը, հասկանալիորեն, մեր հզոր «ջինն» էր, չծառայեց իր նպատակին. նա չէր կարողացել կազմակերպել Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը. ինչ էր նշանակելու այդ հանդիպումը «մարտի մեկի», Քոչարյանի «միջով» անցած Սերժ Սարգսյանի համար, չասենք, ասենք լոկ, որ նա հանդիպել էր ընդամենը Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարարի հետ: Ի դեպ, այդ ժամանակահատվածից սկսած, Արմեն Սարգսյանը կարծես դադարեց Սերժ Սարգսյանի համար լինել ջոկեր ու, կարծես, էներգաթափ եղավ։ Գուցե մի առանձին առիթով անդրադառնանք, թե ինչու տեղի չունեցավ Բլեեր-Սարգսյան հանդիպումը, այս պահի համար արձանագրենք հաջորդ կարեւոր դրվագը. Սերժ Սարգսյանն իր հետ Լոնդոն էր տարել ապագա վարչապետին` Կարեն Կարապետյանին, չար լեզուներն ասում էին` «մկրտելու», բայց այցից առժամանակ անց Կարեն Կարապետյանը «մեկնեց»... Մոսկվա: Սա նույնպես հետաքրքիր պատմություն է, սակայն այն նույնպես առանձին խոսակցության թեմա է: Պետք է առանձին անդրադառնալ նաեւ Արմեն Սարգսյանի «Երեւան, իմ սեր» պրոյեկտին, որով Երեւանի կենտրոնում պետք է չորս շենք «սիրվեր»` հատուկ սիրով, վերականգնվեր հատուկ շուքով, աուրայով, պատմությամբ: Եվ` ոչ միայն։ Արվե՞ց։ Համենայն դեպս, դրանից հետո ավելի շատ Ամուլսարի մասին լսեցինք, քան «սիրո»: Ասել է` աշխարհի մակարդակով շատ բանի հասած Արմեն Սարգսյանի մոտ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, պլիպուղյան վիճակ է, իսկ եթե գրագետ` սինդրոմ. նրա «կարկատանները տեղ-տեղ են շնորհավորանքի» արժանի: Հարցերի հարցն այս պահին մեկն է` այդքա՞ն էին նրա հնարավորությունները, թե՞ նրան այդպես էր ձեռնտու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» «Ծառուկյան» օպերացիայի իրական պատճառը (video) Ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չեզոքության երաշխավորը ԿԸՀ և ՍԴ որոշումները, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը․ Գագիկ Ծառուկյան Այս սարսափելի աղետը հնարավոր է շատ արագ կանխել․ Արման Թաթոյան (video) Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան (video) ՔԿ-ից հայտնում են՝ ինչու են ձերբակալել Արեգնազ Մանուկյանին Սկանդալից սկանդալ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ» Սարիկը Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան․ «Հրապարակ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Փաստ». Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին «Փաստ». ՍԴ–ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ «Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանն ու թիմը դեմ են «Փաստ». Ինչի՞ մասին է խոսում լռությունը «Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել Իրավապահները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան «Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am