Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան

«Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է

Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել։

Ասում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատգամավորական մանդատներից զրկելու ԿԸՀ որոշումը ՍԴ կողմից ուժի մեջ թողնելը մեծ հիասթափություն է առաջացրել նույնիսկ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» արևմտամետ թևի որոշ առանցքային գործիչների շրջանում։ Սա շատ հետաքրքիր իրողություն է, քանի որ այդ մարդիկ գիտակցում են, որ, անկախ հանգամանքներից, իրենք անբաժանելի մասն են կազմում գործող իշխանական համակարգի և, հետևաբար, կիսում են դրա թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատասխանատվությունը։

Ընտրություններն արձանագրեցին մեկ այլ՝ շատ ավելի կարևոր իրողություն. գործող իշխանությունը, թեև պահպանել է առաջատարի դիրքը, զրկված է հասարակության ավելի քան 50%-ի վստահությունից և աջակցությունից։ Այն իշխանությունը, որը վերընտրվելու դեպքում հանրությանը խաղաղություն ու բարեկեցիկ կյանք էր խոստանում, այժմ՝ պաշտոնապես վերարտադրվելուց հետո, բախվել է իր իսկ քաղաքականության հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամին։ Չունենալով այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ գործիքակազմ՝ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը, կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների։

Հետևապես, խիստ կարևոր է, որ ձևավորված ընդիմադիր բևեռն ամբողջությամբ իրացնի խորհրդարանական քաղաքական պայքարի իր իրավունքը՝ վերցնելով մանդատները։ Հատկանշական է, որ մանդատներից հրաժարվելու թեզը առանձնահատուկ ոգևորություն է առաջացրել հենց իշխանական ճամբարում, որը շաբաթներ շարունակ ընդիմադիրներին ձեւավորվելիք խորհրդարանում սպառնում է «ծեծ ու ջարդով»։ Ուստի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ նախօրեին հնչեցրած այն դիրքորոշումը, թե քաղաքական պայքարը շարունակվելու է և՛ խորհրդարանում, և՛ անհրաժեշտության դեպքում՝ փողոցում, ռազմավարական առումով չափազանց տեղին էր։

Հայաստանում իշխանափոխության օրակարգը շարունակում է մնալ արդիական։ Դա խորապես գիտակցում են թե՛ հանրային վստահությունը զգալի չափով կորցրած իշխանությունը, թե՛ վճռականորեն պայքարի տրամադրված ընդիմությունը, թե՛ կենսամակարդակի բարելավում պահանջող հասարակությունը։

Ժամանակի անխուսափելի հետհաշվարկն արդեն մեկնարկել է, և այն, ի տարբերություն ընտրական գործընթացների, անհնար է կեղծել․․․»։

Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (video) Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ Հետք «Նիկո՛լ, Ծառուկյանի պադվալներում ես հայտնվել․ կես միլիոն հայ ընտանիքի ի՞նչ օրն ես քցում»․ Նարե Սոսե (video) Նման պայմաններում իշխանությունը լեգիտիմության տեսանկյունից կդառնար խոցելի «կաղ բադ»․ Հարությունյան Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Նիկոլն ամեն կերպ ուզում է Միշուստինի հետ պայմանավորվել, բայց․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել Արտաշատում գտնվող 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են․ Շարմազանով Արտակարգ դրություն․ ՔԿ-ն ու ՆԳՆ-ն մեքենաներով հեռացան Գագիկ Ծառուկյանի գործարանից (video) Ռուսաստանը Նիկոլի համար մեծ խնդիր է դարձել․․․ նոր զարգացումներ են սպասվում․ Հայկ Նահապետյան (video) Ինչ են պատմում Աարարտցեմենտի աշխատակիցները․ դիմակավորված ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում (video) 07:30-ից գրոհել են «Արարատցեմենտը», ասել են՝ ՔԿ-ից են, ուժ էլ են կիրառել, վախեցրել աշխատակիցներին (video) «Նիկո՛լ, ռուսի բաժակը պայթել է. թող ու փախի»․ քաղաքացի (video) Ինչ է կատարվում «Արարատցեմենտում» (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձում են հենց հիմա Գագիկ Ծառուկյանին կալանավորել․ Նաիրա Զոհրաբյան (video) ՇՏԱՊ․ Ծառուկյանի նկատմամբ տեռոր է․ ի՞նչ կասի Ռուսաստանում Նիկոլը․․․ Անժելա Թովմասյան (video) 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am