«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ

Հունիսի 26-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է, և կողմերը միմյանց վրա քարեր են նետում։ Քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի՝ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշենի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Երևանի բնակիչ 25-ամյա Արգիշտի Հ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Արգիշտի Հ.-ն Դավիթաշեն 4-րդ փողոցի 2/5 շենքի բակի ավտոկայանատեղիում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է անծանոթ երեք անձանց հետ, որոնցից մեկը քարով հարվածել է նրա գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ՝ վնասվել է նաև նրան պատկանող ավտոմեքենայի աջ անվաթևը (կրիլոն)՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի նյութական վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դավիթաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արգիշտի Հ.-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդան Մ.-ն, 33-ամյա Արմեն Մ.-ն և 27-ամյա Տիգրան Մ.-ն։ Վիճաբանության ընթացքում Վարդան Մ.-ն քարով հարվածել է Արգիշտի Հ.-ին, ապա ոտքով հարվածել և վնասել նրա ավտոմեքենան։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ Հետք «Նիկո՛լ, Ծառուկյանի պադվալներում ես հայտնվել․ կես միլիոն հայ ընտանիքի ի՞նչ օրն ես քցում»․ Նարե Սոսե (video) Նման պայմաններում իշխանությունը լեգիտիմության տեսանկյունից կդառնար խոցելի «կաղ բադ»․ Հարությունյան Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Նիկոլն ամեն կերպ ուզում է Միշուստինի հետ պայմանավորվել, բայց․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել Արտաշատում գտնվող 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են․ Շարմազանով Արտակարգ դրություն․ ՔԿ-ն ու ՆԳՆ-ն մեքենաներով հեռացան Գագիկ Ծառուկյանի գործարանից (video) Ռուսաստանը Նիկոլի համար մեծ խնդիր է դարձել․․․ նոր զարգացումներ են սպասվում․ Հայկ Նահապետյան (video) Ինչ են պատմում Աարարտցեմենտի աշխատակիցները․ դիմակավորված ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում (video) 07:30-ից գրոհել են «Արարատցեմենտը», ասել են՝ ՔԿ-ից են, ուժ էլ են կիրառել, վախեցրել աշխատակիցներին (video) «Նիկո՛լ, ռուսի բաժակը պայթել է. թող ու փախի»․ քաղաքացի (video) Ինչ է կատարվում «Արարատցեմենտում» (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձում են հենց հիմա Գագիկ Ծառուկյանին կալանավորել․ Նաիրա Զոհրաբյան (video) ՇՏԱՊ․ Ծառուկյանի նկատմամբ տեռոր է․ ի՞նչ կասի Ռուսաստանում Նիկոլը․․․ Անժելա Թովմասյան (video) 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Աշխատում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Այս պահին բոլոր ընդդիմադիրները պետք է հավաքվեն այստեղ․․․ Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am