Աշխատում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրամիությունը անդադար աշխատում է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման ուղղությամբ, այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ երեկ երեկոյան իրականացված հարձակումները և նշել, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվի երկրի ՀՕՊ համակարգերի ամրապնդման հարցը։
«Անցյալ շաբաթ մենք Ուկրաինայի պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների զարգացման համար տրամադրեցինք 90 միլիարդ եվրոյի վարկային փաթեթի առաջին 4 միլիարդ եվրոն։ Շուտով կտրամադրվի ավելի մեծ գումար», – ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։
