Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Տնտեսությունն ընդդեմ քաղաքականության

Ինչպես և կանխատեսվում էր (դրա մասին գրել էի դեռ 20 օր առաջ)՝ հասկանալով իր հերթական անհեռանկար գործողությունների վնասարար հետևանքները, Նիկոլը կրկին հայտնվել է Ռուսաստանում: Բայց ոչ թե բարձր մակարդակով, պաշտոնական Մոսկվայում, այլ «Innoprom-2026» ցուցահանդեսի ֆորմատով՝ Եկատերինբուրգում: Վստահ եմ, որ գնացել է խնդրելու և դեպի Մոսկվա վերադարձի ճանապարհներ փնտրելու:

Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի այցը ֆինանսա-տնտեսական մխիթարանք չեղավ ՔՊ-ի համար: Խոստումները շատ էին, բայց իրական աջակցություն անհամեմատ քիչ է: Բացի այդ, Եվրոպան արդեն իսկ շատ մեծ աջակցություն է ցուցաբերում ՔՊ-ին՝ ընտրություններում ցանկացած գնով «հաղթելու» և քաղաքական ընդդիմադիրներին շարունակ ռեպրեսիաների ենթարկելու հարցում: Այնպես, որ ԵՄ-ից Փաշինյանը նեղանալու բան չունի, մաքսիմալ օգնում են իրեն՝ իշխանությունը պահելու և Արցախի կորուստը քողարկելու համար:

Այսօր ԵՄ-ի թիվ մեկ ակտուալ հարն է, Նիկոլը կկարողանա՞ն արդյոք գնալ լիակատար խզման ճանապարհով։
Խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից՝ զգալիորեն ավելի մեծ է, քան Մոլդովայինը, և բացի այդ, Հայաստանը Եվրամիության հետ ընդհանուր սահման չունի։ ՀՀ ԱԳՆ-ն չի թաքցնում, որ առայժմ կցանկանային պահպանել Մոսկվայի հետ շահավետ տնտեսական հարաբերությունները՝ միաժամանակ նրանից հեռանալով անվտանգության ոլորտում։

Դատելով ԵՄ(ՆԱՏՕ)-ՌԴ արդեն պատերազմավտանգ իրավիճակից, Նիկոլի արևմտյան գործընկերներն առաջիկայում ավելի են շտապեցնելու նրան և թույլ չեն տալու «նստել երկու աթոռի վրա»։ (Աղդամցի Ալենի ականջը կանչի՝ դարձավ այս քաղաքականության առաջին ծիծեռնակ-«զոհը»)

Այս հարցում ԵՄ-ի Արևելյան գործընկերությունն անողոք փորձ ունի:

Մենք տեսել ենք Ուկրաինան, տեսնում ենք Մոլդովան, ավելի վաղ տեսել ենք Վրաստանը, որտեղ Ռուսաստանի հետ կապերից ստացվող տնտեսական օգուտները որևէ դեր չեն խաղացել քաղաքական ընտրության ժամանակ։ Երբ ընտրությունը կատարվում է հօգուտ ՌԴ հակառակորդների, ապա տվյալ երկրների սոցիալ-տնտեսական շահերը մղվում են երկրորդ պլան։ Ինչու՞:

Որովհետև այդ երկրներում, ինչպես նաև Հայաստանում իշխանության բերված ռեժիմներն ունեցել են և ունեն մեկ նպատակ. ապահովել ԵՄ-ՌԴ հակասությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատերազմի «զոհի» դերակատարությունը՝ հանուն ԵՄ անվտանգության ու բարեկեցության:

Մեր բարեկամ Վրաստանը սեփական փորձից հետո՝ հրաժարվում է երկրորդ անգամ անցնել նույն ուղիով:
ԵՄ ակտուալ հարցին զուգահեռ, մեզ՝ հայերիս համար, հակառուսականության ֆոնի վրա, ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը:

Թերևս քննարկման ամենասուր հարցն այն է, թե արդյոք Եվրոպային ուղղված հայտարարվող «շարժումն» իրականում չի քողարկում թուրքական ծրագիրն ու Հայաստանի թուրքացումը»։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
07:30-ից գրոհել են «Արարատցեմենտը», ասել են՝ ՔԿ-ից են, ուժ էլ են կիրառել, վախեցրել աշխատակիցներին (video) «Նիկո՛լ, ռուսի բաժակը պայթել է. թող ու փախի»․ քաղաքացի (video) Ինչ է կատարվում «Արարատցեմենտում» (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձում են հենց հիմա Գագիկ Ծառուկյանին կալանավորել․ Նաիրա Զոհրաբյան (video) ՇՏԱՊ․ Ծառուկյանի նկատմամբ տեռոր է․ ի՞նչ կասի Ռուսաստանում Նիկոլը․․․ Անժելա Թովմասյան (video) 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Աշխատում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Այս պահին բոլոր ընդդիմադիրները պետք է հավաքվեն այստեղ․․․ Սուրեն Սուրենյանց Անգամ դուռը չբացեցին, տեսնենք՝ ինչ է կատարվում ներսում․ «Մուլտի տաբակի» տնօրենը մանրամասնում է (video) Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում․ պարալիզացված է «Մուլտի Գրուպ»-ի ընկերությունների աշխատանքը (video) Միջազգային սկանդալ է․ Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին․ Տոնոյան (video) Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Զաքարյան Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Արաբական ծովում ուղղաթիռի կործանումից հետո անհետացած զինծառայողի որոնումները Իրանում իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. եղանակի տեսություն Մի օր էս ամեն ինչը հեղեղելու է փողոցներն ու սրբի-տանի էս իշխանություններին. Սուքիասյան (video) Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Ամեն մեկն իր կռիվը պետք է տա, անկախ նրանից` իր կողքին ուրիշ մարդիկ կան, թե ոչ. Արմինե Օհանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am