Մանդատը զենք է, և դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ,

Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։

Մենք վերահաստատում ենք մեր գնահատականը. ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից։

Անհրաժեշտ է հստակ արձանագրել. մենք վիճարկում ենք իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում և կառավարություն ձևավորելու նրա իրավունքը, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները։ Ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվեն, որը տրվել է հանուն պետության փրկության, մեզ համար խիստ պարտավորեցնող է։ Հարկ է հստակ արձանագրել նաև, որ իշխող վարչախմբին վերագրված քվեի օրինականության վիճարկումը Սահմանադրական դատարանում միտված էր այս իրողության փաստագրմանը։

Ինչպես նախապես հայտարարվել է, մանդատներ ստանձնելու հարցում «Հայաստան» դաշինքն առաջնորդվել և առաջնորդվելու է ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով և պայքարը շարունակելու տրամաբանությամբ՝ հանրային և մասնագիտական շրջանակների հետ նախապես քննարկելով հավանական բոլոր սցենարներն ու ռիսկերը։

Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ։

Խորհրդարանում ներկայացվածությունը մենք դիտարկում ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու գործիք, որը ծառայելու է հանրության և միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում այլընտրանքային մոտեցումների ներկայացմանը, ինչպես նաև հանրային լայնածավալ համախմբմանն ու դիմադրության կազմակերպմանը։ Ազգային ժողովում մեր բոլոր քայլերը բխելու են ՍԴ դիմած ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից․

1․ Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Խորհրդարանական ողջ գործիքակազմով և հանրային մոբիլիզացիայով Մայր օրենքը փոխելու և ՀՀ ինքնիշխանությանը հարվածելու ցանկացած փորձի հակազդեցություն։

2․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. ԱԺ ամբիոնն ու պատգամավորական լիազորությունները ծառայեցվելու են եկեղեցու և ազգային արժեքների դեմ ուղղված ցանկացած ապօրինի արշավի դեմ։

3․ Քաղբանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանություն. Հայաստանում և միջազգային հարթակներում պատգամավորական մանդատի օգտագործում՝ քաղաքական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման ուղղությամբ։

4․ Գործող վարչախմբի հեռացում. Սա մեր գլխավոր քաղաքական հրամայականն է։ Խորհրդարանական մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը և նոր որակի ազգային իշխանության ձևավորմանը։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ընտրություններում քաղաքացիների բարձր մասնակցության և ընդդիմադիր ուժերին տված ձայների շնորհիվ հաջողվել է գործող իշխանությանը զրկել սահմանադրական մեծամասնությունից և ընդդիմադիր ուժերին շնորհել շատ ավելի լայն գործիքակազմ՝ համազգային դիմադրության օրակարգ ձևավորելու և իշխանափոխություն իրականացնելու համար։ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ պայքարի նոր, ավելի համակարգված փուլի սկիզբ։

Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։

Պայքարը և դիմադրությունը այլընտրանք չունեն։ Խորհրդարանում և խորհրդարանից դուրս մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն անվտանգ և մրցունակ Հայաստանի։

«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինք, 6 հուլիսի, 2026թ․»։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Ամեն մեկն իր կռիվը պետք է տա, անկախ նրանից` իր կողքին ուրիշ մարդիկ կան, թե ոչ. Արմինե Օհանյան Պետք է վատագույն սցենարին սպասենք․․․ Փաշինյանը կոնկրետ պլան ունի․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ-ն ավտոմատներով մտել է Գագիկ Ծառուկյանի տուն․ ինչ է կատարվում ներսում (video) Թրամփը Զելենսկիի հետ կհանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում․ CNN Ֆրանսիական թանգարանից միլիոնավոր եվրոյի արժողությամբ զարդեր են հափշտակել. AFP Զինված ԱԱԾ-ն առավոտյան 7-ին մտել է Գագիկ Ծառուկյանի առանձնատուն․ ի՞նչ գործ են կարում նրա վրա․Տոնոյան (video) Փաշինյանն այսօր թռել է ՌԴ, և հենց այսօր Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է. Արման Աբովյան (video) Սուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հրդեհ՝ Գետահովիտ բնակավայրի տներից մեկում․ այրվել է տանիքը Ովքեր դասեր կքաղեն նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան Ինչու՞ է ԱԱԾ-ն այսպես՝ ավտոմատներով, մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Երեմ Սարգսյանի մեկնաբանությունը (video) Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ չկան Մանդատը զենք է, և դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ Լայնածավալ խուզարկություններ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի գրեթե բոլոր ընկերություններում Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am