Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին
Անգլիայի ազգային հավաքականի ճամբարում լուրջ անհանգստություն կա, որ ֆուտբոլիստները կարող են քնի պակաս ունենալ 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի՝ Մեքսիկայի դեմ կարևորագույն հանդիպումից առաջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թիմում մտավախություն ունեն, որ մեքսիկացի ակտիվ երկրպագուները խաղին նախորդող գիշերը կարող են միտումնավոր խանգարել խաղացողների լիարժեք հանգիստը։ Բանն այն է, որ ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Մեքսիկայի հավաքականի ֆանատներն իրենց թիմի հետ հանդիպումից առաջ գիշերային աղմկոտ հրավառություն էին կազմակերպել Էկվադորի ընտրանու հյուրանոցի հարևանությամբ։
Նմանատիպ միջադեպերից խուսափելու և ֆուտբոլիստների քունն ապահովելու համար Անգլիայի հավաքականի անձնակազմն իր հետ վերցրել է քնաբեր դեղահաբեր, ականջի խցաններ, քնի հատուկ դիմակներ և «սպիտակ աղմուկ» գեներացնող սարքեր։
Այս բոլոր միջոցները նախապես կառաջարկվեն խաղացողներին՝ վճռորոշ մրցավեճից առաջ նրանց հանգիստը երաշխավորելու նպատակով։
Armsport
