Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգու խաղահրապարակում երեկ՝ հուլիսի 2-ին, սղարանը վնասվել է, մանկահասակ տղան ընկել սղարանից, այս մասին հայտնում է «news.am»-ը։
Երեխան ընկել է բավականին մեծ բարձրությունից. թե ինչ վիճակում է այժմ, հայտնի չէ։ Առողջապահության նախարարությունից լրատվականին հայտնել են, որ ահազանգ չեն ստացել դեպքի հետ կապված։
Ըստ լրատվականի՝ խաղահրապարակի սղարանը մինչ այս պահը դեռ վնասված վիճակում է, այն չեն վերանորոգել:
