Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ
Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շուկային Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 18 մարդ։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:
«Պետական սոցիալական մարմիններին հանձնարարել եմ անհապաղ սկսել զոհվածների ընտանիքների հետ աշխատանքը. բոլոր վճարումները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։ Բոլոր ծառայություններն ու վարչակազմն աշխատում են։ Այդ ողբերգության պատասխանատվությունը նրանց վրա է, ովքեր գիտակցաբար հարվածում են քաղաքացիական օբյեկտներին։ Բոլորին խնդրում եմ պահպանել հանգստություն, վստահել միայն պաշտոնական տեղեկատվական ալիքներին և չտարածել չստուգված տվյալներ», – գրել է Բալիցկին։
