Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ։
Այս մասին Yerevan.Today-ին հայտնել է նրա փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։
«Նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,- նշել է փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում, խուզարկությունների ընթացքում իրավապահներն առգրավել են նրա հեռախոսը։
