Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս օրերին գտնվում է Թուրքիայում, մինչդեռ նախարարությունում շարունակում են քննարկվել սպասվող կադրային փոփոխությունները։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հայտարարել էր, թե նախարարների փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն վերադաս օղակներից ներքև կադրային վերադասավորումներ անպայման կլինեն։

Այդ հայտարարությունից հետո արդեն մեկնարկել են փոփոխությունները։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարության երկու փոխնախարար հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին, և, ըստ ամենայնի, նույն գործընթացը սպասվում է նաև առողջապահության նախարարությունում։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ փոխնախարարի պաշտոններից կազատվեն Աստղիկ Գրիգորյանը և Լևոն Հակոբյանը։ Ինչ վերաբերում է Լենա Նանուշյանին, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա պաշտոնանկության վերաբերյալ որոշումը ևս խիստ սպասելի է՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, պաշտոնավարման ընթացքում արձանագրված ձախողումները և այն խնդիրները, որոնք, ըստ մեր տեղեկությունների, չեն կարող անտեսվել կադրային որոշումներ կայացնելիս։

 

 

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանին։ Վերջինս լսեց մեր հարցերը, խոստացավ ավելի ուշ կապ հաստատել, սակայն դրանից հետո մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ակնհայտ է, որ առողջապահության նախարարությունում կադրային գործընթացները շարունակվում են, և, թերևս, հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է գերատեսչության լռությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am