Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում հերթական անգամ իր պատկերացրած «ապացուցման չափանիշ»-ն էր փորձում պարտադրել դատական համակարգին՝ զարմանք հայտնելով, որ իբրև թե դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան։ Իհարկե բերված օրինակը չափազանցված է, սակայն կասկած չունեմ, որ շրջապատի իրավաբանները Փաշինյանին արդեն իսկ բացատրել են, որ, վերջին 27 տարիների օրենսդրության համաձայն՝ դատարանը, ապացույցների գնահատմամբ, առանձին սենյակում վերդիկտ (նախկինում՝ դատավճիռ) կայացնելիս առաջին հերթին պատասխանում է հարցին, թե ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից հանցանքի կատարումը, այլ ոչ թե՝ նա անվերապահորեն կատարել է արդյոք հանցանքը։ Այլ կերպ ասած, երբեմն արդարադատության շահը և օբյեկտիվ իրականությունը կարող են նույնիսկ չհամընկնել, իսկ առաջինը միշտ ունի գերակայություն։ Բացի այդ, կան ապացույցների անթույլատրելիության հանգեցնող դատավարական խախտումներ, որոնց արդյունքում փաստական տվյալները դառնում են օգտագործման համար անթույլատրելի և հանվում են մեղադրանքի հիմքից։ Այս ամենն արտացոլված է ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում։ Համոզմունք ունեմ, որ այսօրվա մամուլի ասուլիսի բանախոսը վերոնշյալը շատ լավ պատկերացնում է, սակայն Իլհամ Ալիևի պատվիրած սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և ընդդիմադիրների նկատմամբ առավել ապօրինի հաշվեհարդարն, իր խառնվածքի համաձայն, փորձում է «փաթաթել» դատական համակարգի վզին։
Հ.Գ. Ակամա հիշեցի մի դեպք, երբ դեռևս 2009 թվականին ՀՀ լավագույն դատավորներից Մարինե Մելքոնյանն ապացույցների ձեռքբերման անթույլատրելիության հիմքով արդարացրել և արգելանքից ազատ էր արձակել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող ու իրենց մեղքն ընդունող երկու ամբաստանյալներին, վերջինները դատարանից դուրս գալիս միմյանց հարց էին ուղղել՝ հիմա չհասկացանք, էս «պլանը» մերը չէ՞ր։ Արդարադատությունն այդպիսին է, երբեմն նաև անկանխատեսելի այն անձի համար, ում նկատմամբ իրագործվում է։ Իսկ իրավունքը զարգացել է ևս 17 տարի Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ…»։
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը