Ասում էր՝ ինչի՞ համար թոշակ բարձրացնեմ, ինչի՞ վրա են ծախսելու, արի ու տես` 77 մլրդ-ով ավելացրեց (video)

« Սիրելի հայրենակիցներ,

անկասկած, ցանկացած կաշառք պետք է արմատախիլ արվի․․․Բայց եկեք հասկանանք ինչ է դուրս մնացել այս օրենքի նախաձեռնողների քաղաքական տեսադաշտից։ Երբ քննարկվում էր Սահմանադրական դատարանում յոթ կուսակցությունների դիմումը, դատավորներից մեկըհարց տվեց: Ասեց․ «Եթե կառավարությունը խոստացել է 10 դպրոց կառուցել և 9-ը կառուցել է տարվա ընթացքում, 10-րդը կառուցել է ընտրությունների նախաշեմին, արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ընտրակաշառք»: Եթե բյուջեում կա, կարծում եմ՝ ոչ, բայց եթե պետությունն ընտրություններից առաջ, իշխանությունը, կառավարվող քաղաքական ուժը բացում է մեր բոլորի վճարումններով ձևավորված բյուջեն, հանրային քսակը և իր քաղաքական նպատակների համար սկսում է սոցիալական ծրագրեր իրականացնել, այ դա արդեն ընտրակաշառքի գերադրական աստիճանն է, որովհետև ծախսերը, որոնք այս իշխանությունն արել է, ընտրությունների նախաշեմին չկային պետական բյուջեում»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Տեսեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, դե 10․000 դրամ ավելացնեմ որ ի՞նչ լինի, թոշակառուն ինչի՞ վրա է դա ծախսելու, բայց արի ու տես, որ հենց ընտրությունների նախաշեմին մարդիկ բարձրացրեցին կենսաթոշակները և այլ նպաստներ 78.7 միլիարդ դրամի չափով․․․ Եթե այդքան հոգատար էիք թոշակառուների նկատմամբ շուտ բարձրացնեիք»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ եթե դա պետական մակարդակով ընտրակաշառք չէ, ապա ի՞նչ է։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «կուսական ձայները մեզ տրված», այսինքն՝ ձեզ տրված ձայներն են, ընդդիմությանը տրված ձայները կաշառքով են տրվել, բա եթե 550 հազար մարդ կաշառքով գնացել և մասնակցել է ընտրություններին, արդյո՞ք դա չի ազդել էականորեն ընտրությունների արդյունքների վրա։ 550․000 մարդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կաշառք է վերցրել և գնացել քվեարկել է, բա եթե ազդել է, ինչի՞ այդ հարցը չեք վիճարկել»,-դիմելով իշխող ուժին՝ ասաց Արթուր Խաչատրյանը։

դիտվել է 529 անգամ
Լրահոս
«Բանան ցրողն ասում է՝ դե ստացե՛ք, ես կգնամ, կլակեմ, իսկ դուք»․ Խաչիկ Մանուկյան (video) Համատեղ զորավարժություն են անցկացնում Արսեն Գևորգյանի կյանքը հնարավոր էր փրկել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) «Հլը հուզվելը նայե՛ք․ լսե՛ք արա՛՝ ձեզ ինչ եմ ասում՝ ձեզ չպիտի անիծեն է՜՜, ձեզ պետքա․․․»․ Անդրեասյան (video) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել «Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video) 12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը Կեցցե՛ս Սրբուհի, գիտե՞ս՝ քո արցունքներն ինչ պետք է անեն․․․ Հովհաննես Իշխանյան (video) Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Ոչ ավել, ոչ պակաս․ էս ի՞նչ է ասում Սրբուհի Գալյանը․ Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ Չհամարձակվեք արդարանալ․րոպեների հարց է եղել, դուք էս ի՞նչ արեցիք Արսենի նկատմամբ․ Ալավերդյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա Կյանքից հեռացել է Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video) Կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սրբուհի Գալյա՛ն, դուք մի բան պետք է անեիք․․․ չե՛ք խուսափելու պատասխանատվությունից․ պատգամավոր (video) «Վամպիրները ծարավել են, шրյուն են խմել»․ Խաչիկ Մանուկյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (video) Երբ տեղի կունենա Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am