Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath
Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա բարձրաստիճան աղբյուրի տվյալներով՝ իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին։
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների անցկացման վայրի մասին տեղեկատվություն առայժմ չկա։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԱՄՆ-ը և Իրանը կնքել են փոխըմբռնման ժամանակավոր հուշագիր, որը պետք է ամրագրի ռազմական գործողությունների դադարեցումը և բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Փաստաթուղթը նախատեսված է 60 օրվա համար։
Այն նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնում և ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակման վերացում։ Հուշագրում խոսվում է նաև պատժամիջոցների մեղմացման, սառեցված ակտիվների մի մասին Իրանի հասանելիության և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակման մասին։
