«Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից

Հրապարակ օրաթերթը գրում է.

Հուլիսի 1-ից Հայաստանում ներդրվեց անապահովության գնահատման նոր համակարգ։ Սակայն այս որոշումը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել էր դեռեւս 2025 թվականին․ այն ժամանակ որոշվել էր համակարգը փորձնական ներդնել միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, իսկ այս տարվա հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշմամբ՝ նոր համակարգը հուլիսի 1-ից, իբրեւ թե պիլոտային ծրագիրն արդարացրել է իրեն, ներդրվեց հանրապետության ողջ տարածքում։

Մենք արդեն գրել ենք, որ հարյուրավոր ընտանիքներ հունիսի 1-ի նպաստը չստանալով` տեղեկացել են, որ իրենք այլեւս անապահով չեն համարվում: Նպաստառուների ցանկից շատերի դուրս մնալու պատճառը 10 հազար դրամով թոշակի ավելացումն ու 10 հազար դրամ հետվճարն է դարձել կամ առողջապահության ապահովագրության ներդրումը: Ինչ-որ հաշվարկներով, շատ ավելի մեծ թվով ընտանիքներ զրկվեցին նպաստից, քան շահեցին կենսաթոշակների բարձրացումից ու անվճար բժշկական սպասարկումից: Ընդ որում, իշխանությունը դա արել է խորամանկորեն` թոշակներն ավելացել են ապրիլից, իսկ նպաստները կտրել են հունիսից, որ ընտրությունների շեմին մարդիկ չիմանան այդ մասին` գնան ու ՔՊ-ին ընտրեն:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Իրինա Յոլյանը երեկ ահազանգել էր, որ Սյունիքում 869 ընտանիք զրկվել է նպաստից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեր աղբյուրը հայտնում է, որ գնահատման նոր համակարգի կիրառման արդյունքում նպաստառուների 70-80 տոկոսը զրկվելու է նպաստից:
Մեր աղբյուրն ասում է, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանում ընտանեկան նպաստ էր ստանում 100 հազար ընտանիք։ Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ այդ ընտանիքների քանակը կազմել է 46 հազար, թեեւ աղքատությունը չի նվազել երկրում: Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստացվում է, որ 8 տարում նպաստ ստացող ընտանիքների քանակն ավելի քան 54 տոկոսով նվազել է: Հունիսի 7-ից առաջ ընտրողին կաշառեցին` 10 հազար դրամով թոշակ բարձրացրին, իսկ հիմա նպաստառուների «քթից են բերում»` թոշակների փողը նրանցից գանձում:

Մեր աղբյուրի պնդմամբ` եթե փորձնական ծրագրի իրականացումից առաջ՝ 2025 թվականի սկզբին, Կոտայքի մարզում ընտանեկան նպաստ էր ստանում 3 հազար 762 ընտանիք, գնահատման նոր չափանիշների ներդրումից հետո ստանում է ընդամենը 1 125-ը, սակայն սա էլ վերջնական թիվ չէ, հնարավոր է, որ 1 125-ի մի մասն էլ կրճատվի: Ստացվում է, որ եթե Սյունիքում 869 ընտանիք է զրկվել նպաստից, ապա Կոտայքում նպաստից զրկվածների թիվը կազմում է 2 հազար 637: Մեր աղբյուրը նաեւ ասաց, որ Տավուշի մարզում էլ 3 հազար 680 նպաստառուներից մոտ 2000-ն է զրկվելու նպաստից:

Միասնական սոցիալական ծառայության Իջեւանի կենտրոնի պետ Մեսրոպ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող հստակ թվեր տրամադրել մեզ, քանի որ «դա գաղտնիք է»։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նույնպես հրաժարվեցին մեզ կոնկրետ թվեր տրամադրելուց, հրաժարվեցին նաեւ տրամադրել կարիքների գնահատման նոր չափանիշները, սակայն մեզ հաջողվեց մեր աղբյուրներից ստանալ դրանք: Նոր անապահովության համակարգի համաձայն` այն ընտանիքները, որոնք կդիմեն նպաստ ստանալու համար, պետք է համապատասխանեն մի շարք պահանջների:
Դրանք են.
շարժական գույք - եթե ունեք ավտոմեքենա, որի գույքահարկը բարձր է սահմանված չափից (2015-ից բարձր արտադրության մեքենա կամ 12 հազար դրամ + գույքահարկով)
անշարժ գույք - եթե ունեք տուն կամ այլ շինություն, որի գույքահարկը գերազանցում է սահմանաչափը (4 հազար 200 դրամ՝ մարզերում, 12 հազար դրամ՝ Երեւանում)
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը (բացի անհատ ձեռներեցությունից, եթե չունի վարձու աշխատող)
վարկային պարտավորություններ - սահմանված շեմը գերազանցելու պարագայում (յուրաքանչյուր չափահասի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով)
մաքսավճարներ - եթե կատարել եք ապրանքների ներմուծման կամ արտահանման մաքսային վճարներ (յուրաքանչյուր չափահասի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով)
էլեկտրաէներգիա - եթե ամառային ամիսներին էլեկտրաէներգիայի ծախսը գերազանցում է թույլատրելի շեմը։ Այն հաշվարկվում է այսպես՝ 90 կՎտ ժամ (ամբողջ ընտանիքին) + 20-ական կՎտ ժամ ամեն անդամի համար (օրինակ՝ 4 հոգանոց ընտանիքի համար շեմը 170 կՎտ ժամ է (90+4×20))
Բնական գազ - եթե տարեկան սպառումը գերազանցում է սահմանված շեմը՝ 600 խմ (ամբողջ ընտանիքին) + 110-ական խմ՝ ամեն անդամի համար
Բարեկեցության գնահատում - տնայցի (Միասնական սոցիալական ծառայության մասնագետն այցելում է ձեր բնակարան) արդյունքում ընտանիքը բարեկեցիկ ճանաչելու հանգամանքը
այլ հիմքեր. անշարժ գույքի գրավադրմամբ վարկի առկայությունը, ընտանիքում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխա ունենալը։

Նկատենք, որ անապահովության պահանջները տարեցտարի խստացվել են՝ մի նպատակով, որ հնարավոր քիչ ընտանիքներ համապատասխանեն այդ պահանջներին, եւ իշխանությունը կարողանա հայտարարել, որ աղքատությունը երկրում կրճատվել է, իսկ նպաստների կրճատումից խնայողություններ անեն, որ պետական ապարատի, իշխող վերնախավի պարգեւավճարներն ավելացնեն:

Մեր աղբյուրն ասում է, որ առաջիկայում էլի մոտ 35 հազար նպաստառու զրկվելու է հասանելիք նպաստից: Մենք հետաքրքրվեցինք` որքա՞ն նպաստ է ստանում մեկ անապահով ընտանիքը։ Նախարարության մեր աղբյուրն ասաց, որ կոնկրետ թիվը կախված է ընտանիքի անդամների քանակից, այն կարող է 35 հազարից հասնել 90 հազարի:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video) Ֆինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելքում գտնվող օդային տարածքում Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video) «Փաշինյանն աղաչել է, որ Պուտինն իրեն ընդունի, բայց ստացել է մեկ պատասխան․․․»․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում «Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Քննադատություններ՝ համապետական ընտրություններին մասնակցության «նստակեցության ցենզի» սահմանման շուրջ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, և քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ «Փաշինյանը լա՛վ գիտի՝ իր ոճրագործության սահմանները»․ հերոսի մոր դիպուկ խոսքը (video) Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am