Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ, «Saturn» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Մելքոնյանը և պարեկ Սարգիս Բարսեղյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Սամսոն Սահակյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, ավագ քննիչներ Ռոբերտ Խաչատրյանի և Մարիամ Գրիգորյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ռոմելա Սարգսյանն է։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video) Ֆինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելքում գտնվող օդային տարածքում Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video) «Փաշինյանն աղաչել է, որ Պուտինն իրեն ընդունի, բայց ստացել է մեկ պատասխան․․․»․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում «Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Քննադատություններ՝ համապետական ընտրություններին մասնակցության «նստակեցության ցենզի» սահմանման շուրջ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, և քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ «Փաշինյանը լա՛վ գիտի՝ իր ոճրագործության սահմանները»․ հերոսի մոր դիպուկ խոսքը (video) Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am