«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր

Հրապարակը գրում է.

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով 2022 թվականի հոկտեմբերից է այս պաշտոնը զբաղեցնում, և ում մասին հիշում են ընտրությունից՝ ընտրություն, պաշտոնը ստանձնելուց մեկ տարի չանցած՝ 2023թ. հունիսին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում առանձնատուն ու հողամաս է նվեր ստացել։ Հովակիմյանը նաև առանձնատուն է կառուցում, որի համար կառուցապատման վարկ է վերցրել։ 2025թ. վերջին նրա վարկի մնացորդը կազմել է 34 մլն 890 հազար 659 դրամ։

Վահագն Հովակիմյանը «Հովակիմյաններ Ն.Մ.» ընկերության 100 տոկոս բաժնետերն է։ Հովակիմյանը տարվա ընթացքում 1.4 մլն դրամով վաճառել է իր «NISSAN» մակնիշի ավտոմեքենան։ Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 1 մլն 424 հազար 797 դրամ և 6 հազար դոլար, իսկ կանխիկ ունեցել է 2 մլն դրամ։ Նրա եկամուտները կազմել են 21 մլն 483 հազար 900 դրամ, որից 18 մլն 349 հազար 314 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացած գումարը՝ եկամտահարկից։

Այսինքն, Վահագն Հովակիմյանն ամսական ստացել է մոտ 1.5 մլն դրամ աշխատավարձ։

Ի տարբերություն ամուսնու՝ Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, համեստ աշխատավարձ ու դրամական միջոցներ ունի։ Վերջինս բանկային հաշվին ունեցել է ընդամենը 45 հազար դրամ, բանկում՝ 120 հազար դրամ ավանդ, իսկ տարվա ընթացքում «Լուսինե Ռուբիկի Մովսիսյան» ԱՁ-ից ստացել է ընդամենը 100 հազար դրամ եկամուտ։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր «Հրապարակ»․ Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում Ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» «Փաստ». Հաղթողը կլինի՞ պետությունը «Հրապարակ»․ Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը «Փաստ». Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա «Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ «Փաստ». Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am