ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է, որ համաշխարհային նավթային համակարգը վերափոխվում է, իսկ ՕՊԵԿ-ի ներսում հակասությունները սրվում են. Իրաքը պահանջում է վերանայել և բարձրացնել իր քվոտան՝ վիճարկելով սահմանաչափերի սկզբունքները։ Վեճի քաղաքականացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ամբողջ կառույցի համար։
Բաղդադը, որպես հիմնադիր և երկրորդ խոշոր արտադրող, իր դիրքը հիմնավորում է պատերազմների, պատժամիջոցների, ներքին ճգնաժամերի, ժողովրդագրության և ոլորտում կատարված ներդրումների փաստարկներով։ Այն ուզում է, որ քվոտաները հաշվարկվեն նաև իրական արտադրողականությամբ ու զարգացման կարիքներով։
Սա մարտահրավեր է Սաուդյան Արաբիայի՝ առաջարկը սահմանափակող ռազմավարությանը։ «Փաստ»-ը նշում է, որ ԱՄՆ թերթաքարային արտադրության աճը և Ռուսաստանի դերակատարությունը նվազեցրել են ՕՊԵԿ-ի ազդեցությունն, իսկ Իրաքի հնարավոր դուրս գալը կխոցեր կազմակերպության հեղինակությունը։
