Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը
Գերմանիայի ԱԳՆ-ն խստացրել է Ռուսաստան ճանապարհորդելու վերաբերյալ հանձնարարականները և կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը։
Գերմանական գերատեսչությունը զգուշացրել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ռիսկը պահպանվում է ամբողջ Ռուսաստանում։ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը վերջին ամիսներին ավելի ու ավելի հաճախ են դառնում դրոնների զանգվածային հարվածների թիրախ։ «Չնայած Մոսկվայի շուրջ հակաօդային պաշտպանության համակարգի զգալի ուժեղացմանը, անօդաչուների հարձակումներն ու դրանց բեկորների անկումը հանգեցրել են վնասների, որոնք մի շարք դեպքերում բավականին զգալի են եղել»,- ասված է հանձնարարականներում։
Բեռլինն առավել վտանգավոր է համարում Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի և Ռոստովի մարզերը, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասը։
