Մեծ Բրիտանիան մտադիր է նոր գագաթնաժողով անցկացնել
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում նոր գագաթնաժողով անցկացնել Եվրոպական միության հետ՝ շարունակելու երկկողմ հարաբերությունների վերականգնման և խորացման գործընթացը։
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցերով նախարար Նիք Թոմաս-Սայմոնդսը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրամիության հետ սերտ համագործակցությունը «չափազանց կարևոր» է։
