Ինչով է պայմանավորված Ֆոն դեր Լայենի այցը Երևան ու Բաքու
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հարավային Կովկաս պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային կապակցվածության զարգացմանն ուղղված ԵՄ ջանքերի համատեքստում․ այս մասին abc-ի փոխանցմամբ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն։
Պինյուի խոսքով՝ տարածաշրջանային այցը հաջորդում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, և ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում տրանսպորտային և էներգետիկ կապակցվածության խթանմանը։
«Սա կարող է վճռորոշ դեր խաղալ մարդկանց մերձեցնելու և ինտեգրացիան ապահովելու գործում»,- նշել է նա։
