Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին

Իրանի իշխանությունները փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների օրերին հրաման են տվել ներում շնորհել առնվազն 850 բանտարկյալի, որոնք կատարել են մանր հանցագործություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Դրամական փոխհատուցումների վճարման ժողովրդական շտաբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեյեդ Ասադոլլա Ջուլային:

«Չկանխամտածված հանցագործությունների համար դատապարտված 850 բանտարկյալի ազատ արձակմանն աջակցելու համար կիրակի օրը պետական ​​և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հատուկ նիստում քննարկվել են բոլոր 31 նահանգներից ստացված գործերը: Արդյունքում ընդունվել է որոշում 520 անձանց ազատ արձակելու մասին, որոնք բանտարկված են ֆինանսական պարտավորությունների հարցերով, ինչպես նաև 330 դատապարտյալի՝ այլ գործերով, որոնք կապված են ամուսնական պայմանագրերի և ալիմենտների վճարման հետ», – մեջբերել է նրա խոսքը Tasnim գործակալությունը:

Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությունները Թեհրանում կսկսվեն հուլիսի 3-ից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սգո միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք կժամանեն առնվազն 30 երկրից: Հուլիսի 4-ից 5-ն Ալի Խամենեիի դին կգտնվի Թեհրանի Մոսալլայում (խոշորագույն կրոնական-հասարակական համալիր Թեհրանում), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ զոհված առաջնորդին: Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում սգո թափորը կանցնի հիմնական փողոցներով, ինչից հետո նրա դին կտարվի Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ, որտեղ սգո արարողություններ տեղի կունենան հուլիսի 7-ին: Խամենեիի հուղարկավորությունը նշանակված է հուլիսի 9-ին նրա հայրենի Մաշհադ քաղաքում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video) Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Մոնակոյի մահափորձի հետքերով․ ուկրաինացի գործարարի զուգընկերուհու ոտքերն անդամահատել են «Սերժ Թանկյա՛ն, վայնասուն գցելուց առաջ էս հարցերի պատասխանները տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Բնական գազի սակագները Ռուսաստանն այլևս չի՛ նայելու՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ իրենք անելու են իրենց քայլը․ Հայկ Այվազյան (video) Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Թափանցիկ ծրար, խախտված գաղտնիություն․ Գոհար Մելոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am