ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի բյուջետային համակարգում, այլևս հնարավոր չէ անվանել պետական կառավարում։ Սա սեփական իշխանությունը երկարաձգելու և հավատարմություն գնելու բացահայտ, ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված։ Մինչ երկրում հազարավոր ընտանիքներ բառացիորեն գոյատևման կռիվ են տալիս, մինչ կենսաթոշակների և նպաստների թեմաներով բյուջեում միշտ «փող չկա», իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, Սահմանադրական դատարանում իր ներկայացուցչի՝ Սրբուհի Գալյանի ձեռամբ, հերթական շռայլ նվերն է մատուցում ՍԴ դատավորներին։

Լսե՛ք այս թվերը և ձե՛քզ արեք հետևությունները. միայն 2026 թվականին ՍԴ նախագահի, փոխնախագահի և 7 դատավորների հավելավճարների համար պետական բյուջեից, այսինքն՝ ձեր գրպանից, հատկացվելու է ավելի քան 46 միլիոն դրամ (46,775,040 դրամ)։
Եկեք տեսնենք, թե ինչպես է բաշխվում այս «հռետորական սիրո» արդյունքը.
ՍԴ նախագահին՝ շուրջ 7.7 միլիոն դրամ լրացուցիչ հավելավճար,
ՍԴ փոխնախագահին՝ մոտ 5.8 միլիոն դրամ,
7 դատավորներից յուրաքանչյուրին՝ տարեկան ավելի քան 4.7 միլիոն դրամ։
Սա միայն հավելավճարն է։ Այն հավելավճարը, որի շեմը դարձյալ ՔՊ-ի թեթև ձեռքով 80 տոկոսից դարձավ 100 տոկոս։ Այս մեկ մարդու հավելավճարը գերազանցում է մեր երկրի ուսուցչի, բժշկի կամ գիտնականի ամբողջ տարեկան աշխատավարձը։ Բայց ամենաուշագրավը ժամանակագրությունն է, որը ջրի երես է հանում այս ամբողջ գործարքի իրական դրդապատճառները։ Հետաքրքիր, ավելի ճիշտ՝ ֆանտաստիկ «զուգադիպությամբ», ՍԴ դատավորներն այս բարձրացված աշխատավարձերը ստացել են հունիսի 1-ին՝ ընտրություններից ուղիղ 6 օր առաջ։

Սա պատահականությո՞ւն է։ Իհարկե ո՛չ։ Սա քաղաքական կաշառք է՝ ձևակերպված օրենքի տառով։ Սա ընտրություններից առաջ դատական բարձրագույն ատյանի լոյալությունն ապահովելու ուղղակի գինն է։ Երբ իշխանությունը գիտի, որ կորցրել է ժողովրդի վստահությունը, նա փորձում է գնել համակարգի վստահությունը՝ բյուջեի հաշվին։
Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ պետական միջոցները ծառայում են ոչ թե հանրային շահին, ոչ թե տարածաշրջանային զարգացմանը կամ աղքատության կրճատմանը, այլ իշխանական էլիտայի հարմարավետությանը։
Սա բյուջետային թալան է, որը կատարվում է բոլորիս աչքի առաջ։ Ու քանի դեռ այս համակարգը չի փոխվել, քանի դեռ բյուջեն չի ծառայում քաղաքացուն, մենք ունենալու ենք հարուստ դատավորներ և օրեցօր աղքատացող հասարակություն։
Ենթադրությունները և հաստատուն քայլերը թողնում եմ մեզ և մեր հավաքական արժանապատվությանը»։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video) Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Մոնակոյի մահափորձի հետքերով․ ուկրաինացի գործարարի զուգընկերուհու ոտքերն անդամահատել են «Սերժ Թանկյա՛ն, վայնասուն գցելուց առաջ էս հարցերի պատասխանները տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Բնական գազի սակագները Ռուսաստանն այլևս չի՛ նայելու՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ իրենք անելու են իրենց քայլը․ Հայկ Այվազյան (video) Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Թափանցիկ ծրար, խախտված գաղտնիություն․ Գոհար Մելոյան Ադրբեջանն ու Թուրքիան ինչ նվագում են, Նիկոլը էդ նվագի տակ իրա գանձերի հետ պարում ա․ Հարցում (video) «189 դպրոցի տնօրե՛ն, Աննայի հետ այնքան կրթվեցիր, որ…հետ տուր որդուս նկարը».Հերոսի մայր (video) «Վարչաֆեստ»․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը ԿԸՀ-ն փակեք, այդ գումարը տվեք Դոմինո պրոդաքշնին. ասել են՝ չի լինի, չի լինի. Հովհաննես Խուդոյան (video) Մինչև 3 տարվա ազատազրկում Ամեն ինչ պետք է անել, որ այդտեղ մնանք․․․ Ռուսաստանի դեմ այս խաղը ծանր կնստի, եթե․․․Արշակ Կարապետյան (video) 21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am