Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը 2026 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին 24News-ը տեղեկանում է հանձնաժողովի կայքից։

ՍԴ նախագահը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի Երևանում՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականության իրավունքով արտադրական նշանակության շինություն, որը գտնվում է Արմավիրի Վաղարշապատ համայնքում։ 2025 թվականին Արման Դիլանյանը համատեղ սեփականության իրավունքով Երևանում ձեռք է բերել հողամաս։ Բնակարաններից մեկը ՍԴ նախագահը վաճառել է։

Հաշվետու տարվա ավարտին Արման Դիլանյանն ունեցել է համատեղ սեփականության իրավունքով բնակարան, հողամաս, ավտոկայանատեղի և միանձնյա սեփականության իրավունքով արտադրական նշանակության շինություն։

ՍԴ նախագահը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Հաշվետու տարում Դիլանյանը որպես փոխառություն ստացել է 111,260,500 դրամ։

Բանկային հաշվի մնացորդները հաշվետու տարվա սկզբում եղել են՝ 1,371,961.72 դրամ, որը տարվա վերջում դարձել է 54,121,424.02 դրամ, 1․25 եվրո, որը տարվա վերջում մնացել է նույնը և 0․14 դոլար, որը նույնպես տարվա վերջում մնացել է նույնը։

Արման Դիլանյանը հայտարարագրել է նաև կանխիկ գումար։ Մասնավորապես՝ 5000 դոլար, որը տարվա վերջում մնացել է նույնը, 5 միլիոն դրամ, որը տարվա վերջում կազմել է 3,500,000 դրամ և 1,000 եվրո, որը տարվա վերջում մնացել է նույնը։

Հաշվետու տարվա ընթացքում ՍԴ նախագահը ստացել է 90,336,516 դրամ եկամուտ, որից՝ 173,192 դրամը «Կոնվերս» բանկից, 783,708 դրամը «Ամերիա» բանկից, որպես տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, 2,180,265 դրամ ՍԴ-ից, որպես այլ եկամուտ, 4,826,162 դրամ Ֆինանսների նախարարությունից, որպես եկամտահարկի վերադարձ, 24,987,000 դրամ ՍԴ-ից, որպես աշխատավարձ, 21,188 դրամ ԵՊՀ-ից, որպես աշխատավարձ, 57,365,000 դրամ ստացել է գույք օտարելուց։

Հիպոտեկով բնակարան գնելու համար Արման Դիլանյանը բանկերից մեկից ստացել է 34,338,502 դրամ վարկ։

Հաշվետու տարում, որպես հանգստի համար կատարված ծախս նշվել է 4․000․000 դրամ։ Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար նշվել է 4,883,000 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումներին ուղղվել է 6,562,283 դրամ։ ՍԴ նախագահը 15,000,000 դրամ է ծախսել անշարժ գույքի վերանորոգման համար։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Հանրային իրավունքի կենտրոն» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, հանդիասանում է «Վարչական իրավունքի գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամի համահիմնադիր և «Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիայի» անդամ է։

Հասմիկ Սարգսյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video) Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Մոնակոյի մահափորձի հետքերով․ ուկրաինացի գործարարի զուգընկերուհու ոտքերն անդամահատել են «Սերժ Թանկյա՛ն, վայնասուն գցելուց առաջ էս հարցերի պատասխանները տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Բնական գազի սակագները Ռուսաստանն այլևս չի՛ նայելու՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ իրենք անելու են իրենց քայլը․ Հայկ Այվազյան (video) Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Թափանցիկ ծրար, խախտված գաղտնիություն․ Գոհար Մելոյան Ադրբեջանն ու Թուրքիան ինչ նվագում են, Նիկոլը էդ նվագի տակ իրա գանձերի հետ պարում ա․ Հարցում (video) «189 դպրոցի տնօրե՛ն, Աննայի հետ այնքան կրթվեցիր, որ…հետ տուր որդուս նկարը».Հերոսի մայր (video) «Վարչաֆեստ»․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը ԿԸՀ-ն փակեք, այդ գումարը տվեք Դոմինո պրոդաքշնին. ասել են՝ չի լինի, չի լինի. Հովհաննես Խուդոյան (video) Մինչև 3 տարվա ազատազրկում Ամեն ինչ պետք է անել, որ այդտեղ մնանք․․․ Ռուսաստանի դեմ այս խաղը ծանր կնստի, եթե․․․Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am