Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան

Ադրբեջանի կառավա​րությունն օրեցօր մեծացնում է ճնշումը Փաշինյանի վրա՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։

Փաշինյանն ու Ալիևը տարբեր դրդապատճառներով են առաջ մղում այսպես կոչված խաղաղության ծրագրի հարցը։

Փաշինյանի նպատակն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ապահովել հայ ընտրողների քվերները և պահպանել իշխանությունը՝ մոլորեցնելով նրանց՝ իբր խաղաղություն է հաստատել։

Մյուս կողմից, Ալիևը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Նա չի շտապում ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։ Տեսնելով, որ Փաշինյանը պատրաստակամորեն ընդունում է իր բոլոր պահանջները, Ալիևը պահանջում է նորանոր զիջումներ՝ ինչպիսիք են՝ Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանական անկլավների վերադարձը, երկու երկրների միջև սահմանի «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ հայկական նոր տարածքների կորզումը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը։

Ադրբեջանցիների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Ալիևը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել․

1. Հիմնադրել և ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությունը։

2. Պնդում է, թե Հայաստանն այլընտրանք չունի, քան համաձայնել 300 հազար ադրբեջանցիների վերադարձին։

3. Առաջ է մղում վերաբնակեցման ծրագիրը՝ կազմակերպելով Ադրբեջան այցելող օտարերկրյա պաշտոնյաների հանդիպումները «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի հետ։

4. Համաժողովներ է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի շենքում։

Այդուհանդերձ, հայության մեծ մասը տեղյակ չէ, որ Ալիևն ավելի ծանրակշիռ նախաձեռնություն է կյանքի կոչել։ Նա ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին փոխանցել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» երկու դիմումները․ առաջինը՝ 2023 թ․ հունվարի 17-ին՝ երեք էջով, երկրորդը՝ 2023 թ․ մարտի 14-ին՝ ինը էջով, որպեսզի ապահովի միջազգային հանրության աջակցությունն իր վերաբնակեցման ծրագրի համար։

Հունվարի 17-ի դիմումում Ադրբեջանը խնդրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել «Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս միջազգային գործընթացի շրջանակներում ապահովի էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց տները Հայաստանում» և երաշխավորի «վերադարձից հետո նրանց կոլեկտիվ ու անհատական իրավունքները»։

Իր դիմումում Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «բռնությունների, կոտորածների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների» մեջ՝ պնդելով, թե «այս գործընթացը հատկապես բռնի և դաժան բնույթ է կրել 1905–06, 1918–21, 1948–53 և 1988–91 թվականներին»։

Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը մեղադրել Հայաստանին 1905-06 թվականներին էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային բռնություններ իրականացնելու մեջ, եթե այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունեցել։ Թվարկված մյուս ժամանակահատվածները նույնպես հիմնված են կեղծ պնդումների վրա, քանի որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին այն վայրագությունների մեջ, որոնք իրականում կատարվել են ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ՝ Բաքվում, Նախիջևանում, Սումգայիթում և Արցախում։ 1988-1991 թվականներին Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները կամավոր լքել են երկիրը՝ վաճառելով իրենց տներն ու ունեցվածքը։ Ադրբեջանն իր դիմումում նաև մեղադրում է Հայաստանին՝ մզկիթներ և գերեզմանատներ քանդելու մեջ։ Ադրբեջանն ինքն է ոչնչացրել հազարավոր հին խաչքարեր, եկեղեցիներ և այլ հայկական հուշարձաններ Նախիջևանում, ինչպես նաև տասնյակ կրոնական և մշակութային հուշարձաններ Արցախում։

Սակայն, Ադրբեջանի կառավարությանը, թշնամական «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համար քննադատելու փոխարեն, Փաշինյանը հայտարարել է, որ հայկական ընդդիմությունն է Ալիևին դրդել բարձրացնելու Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը՝ խոսելով հայ փախստականների՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին: Փաշինյանը սխալվում է, քանի որ Ադրբեջանը ՄԱԿ-ին ուղղված դիմումում հաստատել է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծվել է 1989 թվականին՝ որպես «Ադրբեջանցի փախստականների ընկերություն»՝ արցախահայերի 2023 թվականին վտարումից շատ առաջ:

Անհավատալիորեն, Փաշինյանը մերժել է Ալիևի՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը։ Այնուամենայնիվ, դժվար է վստահել այդ մարդու խոսքերին, որը մի ժամանակ հայտարարել էր. «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ ավելի ուշ՝ «Արցախը Ադրբեջան է»։

300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը լիակատար աղետ կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Ահա թե ինչու.

1. Վերաբնակեցված ադրբեջանցիների և տեղացի հայերի միջև ցանկացած աննշան միջադեպ կարող է առիթ դառնալ, որպեսզի Ադրբեջանը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պատրվակով զորք մտցնի Հայաստան: ՄԱԿ-ին ուղղված դիմումում նշվում էր, որ ադրբեջանական «համայնքը չի վստահում այս պետությանը [Հայաստանին] անվտանգության հարցերում»: Այն ձգտում է ադրբեջանցի վերաբնակիչների անվտանգությանը Ադրբեջանի զինուժի կամ այլ օտարերկրյա զորքերի, հնարավոր է՝ նաև Թուրքիայի կողմից։

2. ՄԱԿ-ին հղված ադրբեջանական դիմումում նաև նշվում էր, որ Հայաստանում հաստատվելուց հետո նրանք պետք է «ունենան հավասար իրավունքներ, որոնք թույլ կտան կրթություն ստանալ մայրենի լեզվով և ադրբեջաներենը օգտագործել կառավարության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում»։ Նրանք կպահանջեն սեփական դպրոցներ, մզկիթներ, համայնքային կենտրոններ և ոստիկանական ուժեր։ Արդյունքում՝ մեծ թվով ադրբեջաներենի ուսուցիչներ և իմամներ կբերվեն Հայաստան։ Փաստաթղթում նաև նշվում էր, որ «ադրբեջանցիները պետք է իրավունք ունենան ձևավորելու տեղական անվտանգության ուժեր և համապատասխան դերակատարում ստանձնեն դատարաններում»։

3. Վերաբնակեցված ադրբեջանցիները կունենան քվեարկելու և Հայաստանի խորհրդարանում սեփական պատգամավորներին ընտրելու իրավունք, ինչի արդյունքում կընդունվեն նրանց շահերը պաշտպանող օրենքներ։

4. Հայոց պատմության դասագրքերը կփոփոխվեն այնպես, որ «չվիրավորեն» ադրբեջանցի աշակերտների զգացմունքները Արցախի պատմության և քրիստոնեության հարցերում։

5. ՄԱԿ-ի դիմումում պահանջում են, որ «Հայաստանի կառավարությունը վերադարձնի ադրբեջանցիներին պատկանող գույքն ու համայնքային հողերը և փոխհատուցի դրանց օգտագործումը կանխելու հետևանքով պատճառված վնասներն ու կորուստները»։

6. Ադրբեջանական կողմի դիմումով նաև պահանջվում է, որ «Հայաստանը դադարեցնի ատելություն և խտրականություն սերմանելու իր քաղաքականությունն ու գործելակերպն ադրբեջանցիների նկատմամբ, արդարադատությանը հանձնի ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարած անձանց, անհապաղ դադարեցնի նրանց փառաբանումը, քանդի այդ հանցագործություններին մասնակցած ռազմական, քաղաքական գործիչների ու ահաբեկիչների հուշարձանները, ինչպես նաև չեղյալ հայտարարի տեղանունների փոփոխությունները»։

Զարմանալի չի լինի, եթե Ալիևը առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանների երկար ցանկը համալրի նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցով։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Սարսափելի է. Նիկո՛լ, Արմավիրի մարզ գնա՛. գյուղացիները իրենց բերքի վրա լաց են լինում. Ստեփանյան (video) «Բա որ Նիկոլը մինչև շաբաթվա վերջ ճաղերի հետևում լինի․․․ դու փրկության մի շանս ունես»․ քաղաքացի (video) «Սեդա Սաֆարյանն ու Ստյոպա Սաֆարյանը ՍԴ-ն դարձրել են իրենց տան խոհանոցը»․ Հովհաննես Իշխանյան (video) Մարդ կա ոնց քնած եկել ա Ազգային Ժողով, տենց քնած էլ գնացել ա․ հարցում (video) ԱՄՆ-ում ծնված բոլոր երեխաները կշարունակեն պահպանել քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքը. Դատարանը մերժեց Թրամփին Մեր պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ կամ գաղութատիրություն. Էրդողանի արձագանքը Իսրայելին Թուրքիան և Ադրբեջանը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին փախլավան Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար Փաշինյանն ասում էր՝ ՔՊ-ն եթե իշխանություն չլինի, պատերազմ կլինի, սա սպառնալիք էր՝ ուղղված ընտրողին (video) Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Ընտրությունները աննախադեպ էին, ԲՀԿ-ն հայտնվել էր անցողիկ սահմանին, բայց արվեց ամեն ինչ՝ ԱԺ չմտնի (video) ՍԴ-ում գործի քննության ընթացում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում, ինչը կարող է բացասական ազդել, բայց ՍԴ-ն վերիշխանական մարմին է. Վարդևանյան Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան Հռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Այդ կասկածը խարան է մնալու․ Ընտրախախտումները եղել են զանգվածային․ Արամ Վարդևանյան (video) Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել Իսրայելը, սպառնալով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանին դրեց երկընտրանքի առաջ․ Ադրբեջանն էլ ընտրեց Թուրքիային․ Հովհաննես Իշխանյան Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Ընտրությունների վերաբերյալ փաստաբանը բացահայտումներ է անում (video) Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում Դու ո՞վ ես, ինչ խաղաղությունից ես խոսում․․․ երկիրը հանձնում ես․ քաղաքացիներ (video) «Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից Դե ասե՛ք, ինչու՞ չեք խոսում՝ «Ուժեղ Հայաստանի»-ի դեմ հարուցված բազմաթիվ գործեր արդեն կարճվել են (video) Սերժ Թանկյա՛ն, դու պրոբլեմ ես․ դե խոսի՛ր «ցեղասպան» Նիկոլից․ Հովհաննես Իշխանյան (video) «Հրապարակ». Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am