ՍԴ-ում գործի քննության ընթացում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում, ինչը կարող է բացասական ազդել, բայց ՍԴ-ն վերիշխանական մարմին է. Վարդևանյան
«Մենք դատաքննություն ենք ունենում ինտենսիվ աշխատանքային ծանրաբեռնվածությանբ, իսկ այդ ընթացում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում՝ իմանալով հանդերձ, որ նույն այդ որոշումները կարող են ունենալ 0 արժեք, եթե ՍԴ-ն որոշում է ընտրության արդյունքները ճանաչել անվավեր, նշանակել երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ունեցած եզրափակիչ ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ սա կարող է բացասական ազդել, բայց ՍԴ-ն վերիշխանական մարմին է, կարող է լինել այդպիսին, պետք է լինի այդպիսին։
Նրա խոսքով, ԿԸՀ անկախության դեֆիցիտ ունեն։
«Մենք խոսում ենք այնպիսի ընտրության արդյունքների մասին, որտեղ որևէ մեկ ուժ 50 տոկոսից ավելի ձայն, հանրության վստահության քվե չի ստացել, հետևաբար նույնիսկ թվով 10, 20 ընտրական տեղամասերի արդյունքների վերանայումը կամ վերաքվեարկությունն էականա ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Արամ Վարդևանյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նաև նշեց, որ դատաքննության ընթացքում անձինք, որոնք տարիներ ի վեր քննադատել են գործող Ընտրական օրենսգիրքը, հանդիսացել են այս ԸՕ դեմ մարտիկներ, բազմաթիվ բողոքներ են ներկայացրել, հանդես էին գալիս այս Ընտրական օրենսգիրքը պաշտպանղների դիրքերից, ինչը զարմանալի էր։
«Մենք գտնում ենք, որ մեր դիմումի շրջանակներում ներկայացված ընտրախախտումները եղել են զանգվածային, համակարգային, բավարար են, որ ՍԴ-ն պատասխանողի՝ ԿԸՀ-ի ընդունած որոշումը ճանաչի անվավեր, իսկ բխող հետևանքները թող որոշի Բարձր դատարանը»,- ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ՝ հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները։
