Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից
ՄՆ Փենսիլվանիա նահանգում ռելսերից դուրս է եկել բեռնատար գնացք, որի կազմում եղել են վտանգավոր նյութերով երեք վագոն։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշում են իրավապահները, շարժակազմի 72 վագոնից 13-ը դուրս են եկել ռելսերից և շրջվել։
«Ռելսերից դուրս եկած վագոններից երեքի վրա եղել են վտանգավոր նյութերի պարունակությունը նշող նշաններ», - ասվում է իրավապահների հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արտակարգ ծառայությունները վտանգավոր նյութերի արտահոսք չեն հայտնաբերել, այնուամենայնիվ, իշխանությունները տեղի բնակիչներին խնդրում են չմոտենալ պատահարի վայրին։
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
