ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի վերափոխման ինդեքս – 2026» զեկույցը։

Հայաստանն էներգիայի վերափոխման ինդեքսով (ԷՎԻ-ով) 2026թ.-ին 120 երկրների թվում 65-րդն է։ Հայաստանի ԷՎԻ-ն 55.2 միավոր է՝ նախորդ տարվա ցուցանիշից 1.3 միավորով պակաս։

Նվազումը հիմնականում պայմանավորված է «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի զգալի՝ 3.3 միավորով, անկմամբ։ Այս ենթաինդեքսի գծով առավել նշանակալի վատթարացում արձանագրվել է «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ` ցուցանիշը 2025-ի 59.9 միավորից նվազել է մինչև 51.5։ Պատճառը «Մաքուր էներգետիկայում ներդրումներ (ՀՆԱ-ի %)» ցուցչի (այս ցուցիչով գնահատվում է վերականգնվող էներգետիկայի, միջուկային էներգետիկայի, ջրածնային տեխնոլոգիաների, էլեկտրական տրանսպորտի և էներգետիկ անցման հետ կապված այլ ոլորտներում իրականացվող ներդրումների ծավալը)՝ 100-միավորանոց համակարգում միանգամից 24 միավորով նվազումն է։

Նախորդ տարվա համեմատ զգալի անկում է արձանագրվել նաև «Ենթակառուցվածքներ» ուղղությամբ՝ 46.5-ից մինչև 41.7 միավոր։ Պատճառներից մեկը «Վերականգնվող էներգիայի հզորությունների աճ» ցուցչի՝ 100-միավորանոց համակարգում 13.5 միավորով նվազումն է։ Այս ցուցիչով գնահատվում է, թե որքանով են մեծ վերականգնվող էներգիայի արտադրական հզորությունների աճի արագությունը և ընդհանուր էներգետիկ համակարգում դրանց դերը։

«Նորարարություններ» ուղղությամբ 2025-ի համեմատ արձանագրվել է նվազում՝ 24.5-ից մինչև 23.3 միավոր։ Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ նորարարությունների ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի ամենաթույլ կողմերից մեկը։

Նշված ցուցիչներով արձանագրված անկման ֆոնին առնվազն անհասկանալի են տեխնոլոգիական տնտեսության ձևավորման և նորարարությունների խթանման վերաբերյալ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչեցվող բարձրագոչ հայտարարությունները, որոնցով վերջին տարիներին արևային էներգետիկայի զարգացումը մատնանշվում է որպես Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևորագույն հաջողություն:

Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 7 հորիզոնականով։ Հայաստանի վարկանիշային դիրքը 2017-ի համեմատ ոչ միայն չի բարելավվել, այլև զգալիորեն՝ 12 հորիզոնականով, վատթարացել է, ինչը նշանակում է, որ Հայաստանն անցած տարիներին էներգիայի վերափոխման գործընթացի առումով ավելի ոչ մրցունակ է դարձել: Ի դեպ, նախկինում ավելի վատ դիրքերում գտնվող շատ երկրներ առաջ են անցել Հայաստանից։

Հայաստանի ԷՎԻ-ի դինամիկան բավական անկայուն է և վկայում է այն մասին, որ Հայաստանի էներգիայի վերափոխման գործընթացը շարունակում է մնալ խոցելի արտաքին և ներքին մարտահրավերների նկատմամբ։

Հայաստանի 2026-ի ԷՎԻ-ն 2.2 միավորով ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, որը 2017-2026թթ. ժամանակահատվածում աճել է 2.8 միավորով։ Մինչդեռ Հայաստանի ԷՎԻ-ն նույն ժամանակահատվածում նվազել է 0.3 միավորով։ Ընդ որում, եթե 2017-ին Հայաստանի ԷՎԻ-ն գերազանցում էր համաշխարհային միջինին 0.9 միավորով, ապա 2026-ին այն արդեն աշխարհի միջին ցուցանիշին զգալիորեն զիջում է 2.2 միավորով։ Հայաստանի ԷՎԻ-ն 2015-2017թթ. բարձր է եղել դրա համաշխարհային միջին մակարդակից, իսկ 2018-ից ի վեր մեր երկրի ցուցանիշը համաշխարհային միջինին չի զիջել միայն 2021-ին։

Հայաստանի հիմնական խնդիրը ոչ այնքան էներգետիկ համակարգի ընթացիկ վիճակն է, որքան դրա հետագա վերափոխման համար անհրաժեշտ որոշ պայմանների բացակայությունը, ինստիտուցիոնալ, ֆինանսական և տեխնոլոգիական հիմքերի ամրապնդումը։

ԷՎԻ-ի հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի՝ համեմատաբար ուժեղ կողմերից մեկը բնական գազի գինն է, որը, սակայն, ՌԴ-ի հետ հարաբերությունների ծայրաստիճան վատթարացման պատճառով կարող է չեզոքանալ և նույնիսկ վերածվել առավել խոցելի կողմերից մեկի։

Միանշանակ է, որ առանց ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման, նորարարությունների խթանման և մարդկային կապիտալի զարգացման անհնար է էներգիայի վերափոխման առումով ապահովել կայուն առաջընթաց։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am