Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ
Ուկրաինան և Ֆրանսիան բանակցություններ են վարում Ուկրաինայի տարածքում SCALP հրթիռների արտադրության արտոնագիր տրամադրելու շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը՝ նշելով, որ Կիևը առաջընթաց է գրանցում բանակցություններում։
Ֆրանսիական SCALP թևավոր հրթիռները նման են բրիտանական Storm Shadow-ին և ունեն մինչև 250 կմ կրակային հեռահարություն։ Փարիզն առաջին անգամ համաձայնվեց դրանք Ուկրաինային մատակարարել 2023 թվականի հուլիսին՝ Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Կիևը SCALP հրթիռներն օգտագործել է Ռուսաստանում և Ղրիմում գտնվող թիրախներին հարվածելու համար։
«Իսկապես բանակցություններում առաջընթաց կա, բայց դեռ վաղ է որևէ վերջնական բան ասել, քանի որ սա բարդ գործընթաց է, որը ներառում է մտավոր սեփականություն, արտադրության մեկնարկ և այլն; Այս առումով որոշակի բյուրոկրատիա է ներգրավված», – ասել է Ֆեդորովը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
