Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է
Գերմանիայի Համբուրգ քաղաքին հարակից Շտադե քաղաքում զինված հարձակում է եղել երիտասարդական կենտրոնի վրա։ Շենքում, որտեղ եղել է զինված հարձակումը, բնակվելիս են եղել հղի կանայք, միայնակ մայրեր և սոցիալական աջակցության կարիք ունեցող կանայք։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 3 մարդ։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածներից մեկը 45-ամյա թուրք է և ունի քրեական անցյա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա երեխայի խնամակալության թեմայով վեճ է ծագել, ինչից հետո նա սկսել է կրակել շենքի բնակիչների ուղղությամբ։ Այդ կրակոցներից սպանվել է 6 մարդ։ Բոլոր զոհերը (4 կին և 2 տղամարդ) եղել են այդ հաստատության աշխատակիցներ։ Մի քանի քաղաքացի էլ վիրավորվել է, իսկ զինված հարձակման մեջ կասկածվողի կնոջ և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
