Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի

Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհայտ կորած անձանց տվյալների բազա, որը հիմնված կլինի նախկին Հարավսլավիայում կիրառված համագործակցության մոդելի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Քեթրին Բոմբերգերն այդ մասին ասել է «Անհայտ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» համաժողովի ժամանակ։Նրա խոսքով՝ տվյալների բազան կարևոր նշանակություն կունենա պետական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, Ադրբեջանի կառավարության և անհայտ կորածների ընտանիքների միջև կապերի զարգացման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։

«Սա այն մոդելն է, որի ստեղծմանը մենք աջակցել ենք, օրինակ, նախկին Հարավսլավիայի համատեքստում։ Այսօր այդ տարածաշրջանի կառավարությունները, թեև հակամարտությունից անցել են երկար տարիներ, ստեղծել են անհայտ կորած անձանց հարցերով համատեղ աշխատանքային խումբ և ձևավորել միասնական տվյալների բազա՝ դեռևս չփակված գործերի վերաբերյալ։ Այդ բազայի միջոցով նրանք տեղեկատվություն են փոխանակում։ Հուսով ենք, որ այս տվյալների բազան նույնպես կնպաստի նման արդյունքների։ Առաջին հայացքից այն կարող է թվալ պարզապես տեխնիկական գործիք, սակայն իրականում այն համագործակցության և խաղաղության հաստատման կարևոր մեխանիզմներից մեկն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նույն համաժողովի շրջանակներում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը հայտարարել էր, որ ստեղծվելիք բազայի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար նախատեսվում է ստեղծել հնարավորություն՝ գաղտնիության պայմաններում տեղեկություններ տրամադրելու անհայտ կորած անձանց, այդ թվում՝ հնարավոր թաղման վայրերի վերաբերյալ։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video) #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը Գազը կթանկանա, հացը կթանկանա․ խաբեբա են սրանք․ Հարցում (video) Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am