Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մայիս ամիսներին։


Այսպես.


2026թ. մայիսին տնտեսական ակտիվության աճն էականորեն արագացել է՝ հասնելով 11.7%-ի, ինչի արդյունքում հունվար-մայիս ամիսների կուտակային աճը կազմել է 8.0%, սակայն աճի կառուցվածքը շարունակում է պարունակել կայունության ռիսկեր։ Աճի հիմնական աղբյուրներն են եղել արդյունաբերությունը, ծառայությունները, ինչպես նաև շինարարությունը։ Արդյունաբերության նպաստումը զգալիորեն պայմանավորված է եղել հանքարդյունաբերությամբ և վերաարտահանման տարրեր պարունակող ենթաոլորտներով, որոնց հետագա աճի հնարավորություններն անորոշ են։

Շինարարության ոլորտում բարձր աճը ոչ միայն պահպանվել է, այլև մայիսին որոշակիորեն արագացել է։ Հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են 24.1%-ով՝ չնայած նախորդ տարվա բարձր բազային և Երևանի մասով հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի աստիճանական ավարտից բխող սպասումներին։ Շինարարության բարձր աճը, վարկավորման շարունակական ընդլայնման հետ համատեղ, աջակցում է ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ պահանջում է անշարժ գույքի շուկայի հետագա զարգացումների և հնարավոր ռիսկերի մշտադիտարկում։

Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Մայիսին արտահանումը նվազել է 11.5%-ով, իսկ հունվար-մայիս ամիսների կուտակային անկումը կազմել է 3.7%։ Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք քարերի և մետաղների ապրանքախմբի արտահանման կրճատմամբ, մինչդեռ հանքահումքային արտադրանքի բարձր աճը զգալիորեն մեղմել է անկումը։ Ներմուծման կուտակային աճը դանդաղել է մինչև 2.2%։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին առևտրի ցուցանիշները շարունակում են մեծապես կախված մնալ առանձին ապրանքախմբերից և վերաարտահանման հետ կապված գործոններից։

Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճն արագացել է, մինչդեռ ծախսերի աճը զգալիորեն դանդաղել է։ Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 4.5%-ով, ինչի արդյունքում ձևավորվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդ։ Սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այսպես՝ ընթացիկ ծախսերն աճել են 15.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը կրճատվել են 46.8%-ով։ Հետևաբար, բյուջեի հավելուրդը զգալի չափով պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ և ինքնին չի վկայում ծախսային քաղաքականության արդյունավետության բարելավման մասին։ Ավելին՝ կապիտալ ծախսերի իրականացման կարողությունների հարցը, որը տնտեսության զարգացման առանցքային գործոններից է, դեռևս մնում է չլուծված։

Վերլուծությունն ամբողջությամբ` հղմամբ։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ Իրանը հանդիպում է խնդրել․ Թրամփ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Տկլոր եկել են իշխանության ու էսօր իրանցից լավ թալանչի գոյություն չունի․ Հարցում (video) Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը «Ասում եմ միակ գործիքը. Նիկոլի դեմ ի՞նչ ունի ընդդիմությունը»․ Հայկ Նահապետյան (video) Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունները Սուրեն Պապիկյա՛ն, ես քեզ հիմա ո՞նց կոռեկտ բառեր ասեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար CNN. Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է 124 նավ #ՈՒՂԻՂ․ Մեդվեդևը բարձրացրեց խաղադրույքը․ ի՞նչ է սպասվում Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video) Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան «Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար «450 հազար ձայն Նիկոլն ուղղակի գողացել է ու գիտե՞ք ինչպես»․ Հայկ Նահապետյանը փաստեր ներկայացրեց (video) Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր սենսացիոն վերադարձը ֆուտբոլ Ցավոք սրտի այդտեղ սխալվեց Սամվել Կարապետյանը․ Անժելա Թովմասյան (video) Սա ի՞նչ է․ Սեդա Սաֆարյանը քաղաքական պնդումներ է անում․ Արամ Օրբելյան (video) Սեդա Սաֆարյանի հարցից հետո իրավիճակը լարվեց դատարանում (video) Սեդա Սաֆարյանը կրկնում է Փաշինյանին․․․ փաստաբան (video) Ձեզ հարց են տալիս, հարցին պատասխանեք․ թեժ իրավիճակ՝ Արամ Վարդևանյանի պատասխանի ժամանակ (video) Սեդա Սաֆարյանի հարցը պիտի քննարկվի․ Արամ Օրբելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am