Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա են դարձել Արցախի Հանրապետության պետական միջոցների տնօրինման, պետական մարմինների և պետության կողմից ստեղծված կազմակերպությունների գործունեության թափանցիկության վերաբերյալ բարձրացված հարցերը։ Հասարակության հետաքրքրվածությունն այս թեմաների նկատմամբ բնական է և արժանի է հստակ, փաստարկված ու պատասխանատու արձագանքի։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների ապահովումը, աջակցել է արցախյան հասարակական կազմակերպությունների այն նախաձեռնությանը, որի շրջանակներում իմ կողմից հրամանգրվել է ստեղծել բազմակողմ հանձնաժողով՝ ուսումնասիրելու 2023 թվականի հունվարի 1-ից հետո բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունը, այդ թվում՝ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը։
Հանձնաժողովում ընդգրկված են օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատանքների առավելագույն օբյեկտիվությունն ու բազմակարծությունը։
Միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին շրջանում տարբեր հրապարակումներով և հայտարարություններով փորձեր են կատարվում առանց փաստական հիմքերի կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունն ու ֆինանսական միջոցների օգտագործումը։ Յուրաքանչյուր հարց պետք է ստանա հիմնավորված և փաստական գնահատական՝ բացառապես ուսումնասիրության արդյունքների հիման վրա, այլ ոչ թե ենթադրությունների կամ չստուգված տեղեկությունների տարածման միջոցով։
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով կատարված աշխատանքի և ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։
Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն, նպաստել առողջ հանրային քննարկումների ձևավորմանը և ձեռնպահ մնալ այնպիսի գնահատականներից, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հեղինակությանը՝ մինչև համապատասխան ուսումնասիրությունների ավարտը։
Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ոչ թե փոխադարձ մեղադրանքների մթնոլորտի խորացումը, այլ ճշմարտության բացահայտումը, հանրային վստահության վերականգնումը և պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
2 միլիոն հայ ունենք ՌԴ-ում․ սաղ փչանում է, մեր կյանքն էլ է փչանում․ Հարցում (video) Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինը Լարված խոսակցություն Սրբուհի Գալյանի և Արամ Վարդևանյանի միջև (video) Մեր հայրենիքը ցավեր է ապրում, մեր հասարակությունը պառակտված է. մի՛ դարձեք այն ձայնի կրողը, որ պառակտում է, այլ ձեր ներկայությամբ աճեցրեք վստահությունը, սերը և համերաշխությունը. Ռուբեն Սրբազան Արամ Վարդևանյանի կոշտ ու դիպուկ խոսքն՝ ուղղված Վահագն Հովակիմյանին (video) Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը Ձայնագրությունը հրապարակվել է մայիսին․ հունիսի 29-ի դրությամբ դեռ չունե՞նք մեղադրյալ․ Վարդևանյան (video) Երևի նաև կգա ժամանակը, երբ Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել ցեղասպանության թեման Արծվիկ Մինասյանը նեղը գցեց Հովակիմյանին․ Ռոբերտ Քոչարյանի հասցեին խայտառակ սպառնալիքներ են հնչել (video) Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել. Գևորգ Դանիելյան Այսօր կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Պուտինը պատմել է Լուկաշենկոյի հետ երկարատև հանդիպման մասին․ ինչ են քննարկել Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Արարատի մարզում «Nissan Rogue»-ի սրահում հայտնաբերվել են 3 կիսամոխրացած մարմիններ Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումը Սահմանային գործողություն Պակիստանի և Աֆղանստանի սահմանին․ սպանվել է 29 զինյալ Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am