Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել

Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագիտության դոկտեր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

«Եթե Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից ճանաչելու նախաձեռնությունը ամբողջովին քաղաքական ենք համարում, և դա այդպես է, ապա էլ ավելի տրամաբանական է, որ նույն պատճառաբանությամբ զուտ քաղաքական դիտարկվեն նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու, այն պարտադիր մոռացության մատնելու նկրտումները։ Պետությունները, այդ թվում Հայաստանը ոչ թե պետք է պարզապես ընդունեն և դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, այլ հենվելով թուրքական ռազմական տրիբունալների 1919-21թթ. դատական ակտերի վրա, որոնցով հաստատվել է «էթնիկ դրդապատճառներով պետական֊կուսակցական վերնախավի կողմից ազգությամբ հայերի կազմակերպած զանգվածային բնաջնջման փաստը», անցնեն միջազգային ատյաններում նախկին դրությունը վերականգնելու իրավաչափ պահանջին։

Ընդ որում, Հայոց Եղեռնը դասական իմաստով ցեղասպանություն է, քանի որ այն շարունակվել է նաև ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ին ուժի մեջ մտնելուց հետո, մասնավորապես՝ ցեղասպանության բուն շարժառիթը եղել է հայության պատմական տարածքները և ողջ մշակույթը յուրացնելը, իսկ վերջինիս անհնարինության դեպքում, դրա տարրերի իսպառ ոչնչացնելը, ինչն էլ հետևողականորեն իրականացվում է առայսօր։

Հ.Գ. Քանի դեռ, մենք մեկնակետ ենք ընդունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, բայց անտեսում ենք օրինական ուժ ունեցող դատական ակտերը, միլիոնավոր տուժած հայերի զրկում ենք անգամ կորսված գույքի ապահովագրության փոխհատուցումներ ստանալուց, ինչը տեղի ունեցավ նաև ԱՄՆ֊ում գործող «New York Life Insurance » և «AXA» ապահովագրական ընկերությունների պարագայում։ Վերջինիս հետ կապված դեռս 2007 թվականից ինքս եմ անմիջականորեն համակարգել իրավաբանական օգնությունը …», – գրել է Դանիելյանը:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am