Իսրայելի գլխավոր ձեռքբերումը

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․


«Լիբանանի, ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների կողմից ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, ըստ որի Իսրայելը կմնա Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում (դեղին գիծ/գոտի) այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել, և քանի դեռ Լիբանանի տարածքից որևէ սպառնալիք չի բխի։

Բացի այդ, Իսրայելին տրվում է վերոնշյալ անվտանգության գոտում լիակատար գործողությունների ազատություն՝ առանց առարկության կամ վիճարկման։

Մերձավորարևելյան ԶԼՄ-ներն ու որոշ փորձագետներ, ինչպես նաև «Հեզբալլահին» մոտ կանգնած աղբյուրներն արդեն, իսկ համոզմունք են հայտնում, որ «Հեզբոլլահը» չի զինաթափվի, իսկ ստորագրված համաձայնագրի պայմանների մեծ մասը չեն կատարվի: Կարծում եմ Իսրայելում ևս առանձնապես հույսեր չունեն:

Հետևաբար, մտադրությունների մասին այս համաձայնագրով Իսրայելի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Լիբանանի հարավային տարածքի որոշ մասը պաշտոնապես «մնալու» է իրեն: Այսինքն, այն այսուհետ միջազգային մակարդակով «ճանաչվում է» որպես հրեական պետության վերահսկողության տակ գտնվող տարածք, քանի դեռ համաձայնագրի պայմանները չեն կատարվել։ Այդ թվում՝ հայտնի Բոֆորի ամրոցը, Էլ-Խիյամ քաղաքը և Հերմոն լեռան լիբանանյան հատվածն իր ջրային ռեսուրսներով: Իսրայելը փաստացի կրկին վերահսկողություն է սահմանել «անվտանգային դեղին գոտի» անվանվող այն տարածքների նկատմամբ, որոնք նախկինում (2000-ականերին) զիջվել էին: Ի դեպ, հարկ է նշել, որ մոտավորապես նույն վիճակն է նաև Գազայի հատվածում։

Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը, կարելի է ասել, որ Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում»:

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am