Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.


Ո՞ՆՑ, Ո՞ՆՑ, Ո՞ՆՑ․․․

Այս օրը երբեք չեմ մոռանա։ 2025-ի հունիսի 27-ը հնարավոր չէ մոռանալ։ Այս օրը ճամփաբաժան էր՝ բախվում էին անհարինն ու իրականությունը, բարոյականությունն ու անբարոյականությունը։ Միմյանց աչքերի մեջ նայելով՝ մեկ շունչ հեռավորությունից առճակատվում ու առերեսվում էին՝ հավատն ու սատանան, խիղճն ու երեսուն արծաթը։

Տարածությունն այնքան էր ջնջված, որ կողմերը լսում էին միմյանց շնչառությունն ու սրտերի զարկերը։ Հոգևորականների պատ, նրանց աչքերում տագնապ, ցավ ու վիրավորանք, մյուս կողմում՝ դիմակների տակ ծածկած, իսկ ավելի շատ՝ անթաքույց, բաց դեմքերին՝ անհաղորդ ու տմարդի, պողպատե սառը անտարբերություն ու ինքնահամազում։

2025 թ․ հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորել էին Բագրատ Սրբազանին։ Նրան մեղադրում էին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի համար։

Հաջորդ առավոտյան 10-ի մոտակայքերում պայթեց հերթական գուժը՝ ուժայինները շրջապատել են Մայր Աթոռը, եկել են Միքայել Սրբազանի հետևից․․․

Ես, Գեղամն ու Արթուրը շտապում ենք Էջմիածին՝ մեր մտքերում անհնարի, անպետկարացնելիի, հերթական մղձավանջի հետ բախումը։

Մոտենում ենք հին Վեհարանին․ ողջ ճանապարհին տարբեր ուժայիններ են՝ միադեմ, ներսից ու դրսից սև, հայացքներում մանկուրտի անխռով թվաբանություն, խղճի, պատասխանատվության, ամոթի կամ հույզի անդարձ բացակայություն։ Որոշները թաքցնում են դենքերը․․․

Գուժում են Մայր տաճարի զանգերն, ու ամեն հարվածի հետ ուղեղումս նույն հարցն է պայթում՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Վեհարանի բակում ու շուրջն այլայլված հոգևորականներ են ու մոլորված, շվար հայ մարդիկ, նրանց ուղեղում էլ է պայթում նույն հարցը՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Մայր Աթոռի վերանորոգությունն իրականացրած Գագիկ Գալստյանի և իմ հայացքներն իրար են հանդիպում, ու նկատում եմ իր աչքերում թաքցրած արցունքն ու նույն հարցը՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․բառեր չկան, խոսում ենք հայացքով։

Ի վերջո ուժայինները բացում են դարպասներն ու խուժում Վեհարանի տարածք․ մի քիչ շփոթված են, ոչ այնքան ինքնավստահ․․․հոգևորականները՝ համառ, վիրավորված, բայց արժանապատիվ․․

Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ վճիտ ու սթափեցնող մաքրության մեջ արձագանք կա ՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Վեհափառ Հայրապետն ու Միքայել Սրբազանը դուրս են գալիս բակ։ Նրանց խաղաղությունն ու համոզումը տարաշխարհիկ է, բառերով չնկարագրվող։ Երկրորդ վայրկյանին տեսնում եմ, որ հոգևորականները խմբվում են նրանց շուրջն ու իրենց վեղարներով Վեհահափառի և Միքայել Սրբազանի գլուխների վրա ամպհովանի կազմում։

Պատկերի էպիկությունից ու իրականության դառնությունից շունչս կտրվում է՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Ուժայինները նահանջում են․․․

Այնուամենայնիվ, 2025 թ․ հունվարի 28-ին Միքայել Սրբազանին կալանավորում են՝ նրան մեղադրելով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Մեկ տարի անց, հունիսի 25-ին, վերաքննիչ դատարանը բեկանում է Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործը ուղարկում նոր քննության։ Վերացվում է նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը։

2026 թ․ հունիսի 4-ին վերաքննիչ դատարանը ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի համար մեղադրվող Բագրատ Սրբազանի կալանքը փոխարինում է տնային կալանքով։

Ատելության, հալածանքի, զրպարտության ու մարդկային արժանապատվությունը կեղեքող մեկ տարի։ Հանրային մթնոլորտն ու մտածումները թունավորող, նաև բարոյականության հիվանդ սահմաներն ավելի ջնջող մեկ տարի, որ Սրբազաններն ու Հայ Առաքելական եկեղեցին տանում են արժանապատվությամբ ու անսասան հավատով․․

2026-ի հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիներից շատերը գնացին ընտրության՝ իրենց ձայնը տալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հալածող, նրա դարպասներն ու հիմքերը սասանող, մեր ինքնությունն ասպատակող ու հակասահմանադրական գործողությունները ծրագիր ու հանձնառություն դարձրած ՔՊ կոչվող քաղաքական խմբակին․․․

Ո՞նց, ո՞նց, ո՞նց․․»։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am