Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինան այժմ Ռուսաստանի դեմ պատերազմում «իսկապես բավական լավ է դիմակայում»։

Axios-ի տվյալներով՝ «Մեծ յոթնյակի» (G7) գագաթաժողովի ընթացքում նա նաև հիասթափություն է հայտնել Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից և հասկացրել, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից», որոնց շրջանակում ԱՄՆ-ը համաձայնել էր, որ խաղաղ համաձայնագրի դեպքում Դոնբասը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։

Պարբերականի երկու աղբյուրների խոսքով, որոնք ներկա են եղել G7-ի առաջնորդների հանդիպմանը, Թրամփը թերահավատորեն է արտահայտվել Պուտինի վերաբերյալ և խոսել է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու հնարավորության մասին։

Միևնույն ժամանակ, պարբերականի զրուցակիցները նշել են, որ գագաթաժողովի մյուս մասնակիցները կասկածում են, թե այդ հայտարարությունները կհանգեցնեն կոնկրետ գործողությունների։

Այս ֆոնին Ուկրաինան զգալիորեն ակտիվացրել է Ռուսաստանի տարածքի նկատմամբ հեռահար անօդաչու հարվածների արշավը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «ազդեցության 40-օրյա գործողության» մեկնարկի մասին, որի նպատակը Մոսկվային խաղաղ համաձայնագիր ստորագրել հարկադրելն է։

Իր հերթին, Պուտինը պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, բայց՝ իր պայմաններով։ Նա ընդունել է, որ ուկրաինական անօդաչուների հարվածները որոշակի վնաս են հասցնում, սակայն վստահություն է հայտնել, որ դրանք չեն կարող ապակայունացնել ռուսական հասարակությունը։

Axios-ի գնահատմամբ՝ շարունակվող և էլ ավելի բարդացող ուկրաինական անօդաչու արշավն արդեն շարքից հանել է մի շարք նավթավերամշակող ձեռնարկություններ, խաթարել է ռուսական զորքերի մատակարարման լոգիստիկան և պատերազմի չորս տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի շատ բնակիչների ստիպել է անմիջականորեն զգալ դրա հետևանքները։

Հարվածների հետևանքները հատկապես նկատելի են օկուպացված Ղրիմում, որտեղ տեղի իշխանությունները դադարեցրել են վառելիքի վաճառքը և հայտարարել արտակարգ իրավիճակ։ Ուկրաինան հարվածներ է հասցնում նաև էներգետիկ օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքին, որը թերակղզին կապում է Ռուսաստանի հետ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է պարբերականը, առայժմ պարզ չէ, թե անօդաչուների հարվածների նոր արշավը կկարողանա արդյոք խթան հաղորդել խաղաղ բանակցություններին։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ճնշումը Մոսկվայի վրա ուժեղանում է, մյուսները ենթադրում են, որ նման հարձակումները միայն կամրապնդեն հօգուտ պատերազմի շարունակման տրամադրությունները Ռուսաստանում։

news.am

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am