Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․
Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար։
Երիտասարդ մի հիմար տղա աղջիկների մոտ թիթիզանալու համար նետվում է բարձրահարկ շենքի տանիքից։ Գետնին' աղջիկների ոտքերի տակ, այդ աղջիկների հիացական հայացքների ներքո, վեր է կենում, շորերը թափ է տալիս' տպավորություն ստեղծելու, թե ինքը ամենակարող է։
Բայց գնում շենքի հետևը մեռնում է։
Նույն հիմար իրավիճակը Հայաստանի իշխող ռեժիմի պարագայում է։
Պետության բոլոր հիմնասյուները քայքայված են։ Տնտեսությունը աղետի մեջ է, կրթությունը' այլասերված, անվտանգությունը' զրոյական, հանցագործությունները հասել են ռեկորդային մասշտաբների, թմրանյութերը լցված են դպրոցներում, երկրի կառավարման համակարգը վերածվել է բռնապետության, որտեղ յուրաքանչյուր ընդդիմադիր պոտենցիալ քաղբանտարկյալ է։
Բայց այս իրավիճակում իշխող ռեժիմը տպավորություն է ստեղծում, թե պետությունը երջանիկ ու դրախտային է։ Կրկնում եմ' տպավորություն, ոչ թե իրողություն։
Ու իշխող ռեժիմի ու երկրի բնակչության համար հոգ չէ, որ կողքից նայող օտարների հիացական հայացքների ներքո երկիրը գնալու է շենքի հետևում մեռնի։ Կարևորը տպավորություն ստեղծելն է։
Եվ միայն ազգն է, որ տառապում է երկրի ցավերով, պայքարում է բնակչության ստեղծած խնդիրների լուծման համար և իր ուսերին է կրում հայրենիքի ամբողջ ծանրությունը։
Ազգը ապրում է իրական երջանկության համար, բնակչությունը' տպավորության։
