Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։

Հայ էստրադային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Ուսմանը զուգահեռ երգել է «Յուննոստ», «Կռունկ» և այլ երիտասարդական էստրադային նվագախմբերում։

Նա Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի և մի շարք այլ հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողներից էր։ Ռադիոյի և հեռուստատեսության ոսկե ֆոնդում պահպանվում են նրա կատարմամբ ավելի քան 400 երգեր։

Տասնամյակներ շարունակ Ռաիսա Մկրտչյանը եղել է հայկական էստրադայի ամենավառ դեմքերից մեկը։ Նրա կատարմամբ հնչել են Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և բազմաթիվ այլ հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նրա երգերը լայն ճանաչում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միության բազմաթիվ հանրապետություններում և արտերկրում։

Ռաիսա Մկրտչյանն արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայկական երգարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am