Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է։ Բոլշևիկյան գաղափարախոսության մեկ վիժված տարբերակը որդեգրած, Սովետական Միության ներքին վարչական սահմանները հետխորհրդային միության միջպետական սահմաններ ճանանաչած Նիկոլ Փաշինյանը չի հասկացել նաև ժողովրդավարության իմաստը, էությունը։ Ըստ պաշտոնական թվերի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն տոկոսից էլ պակաս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին թվում է, թե այդքանով նա հաստատել է իր «դիկտատուրան»։ Նա չի հասկանում, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է՝ միաժամանակ երաշխավորելով փոքրամասնության մարդկային և քաղաքացիական իրավունքները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու, հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ, ընդ որում, էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»: Նիկոլ Փաշինյանն անտեսում է, որ Հայաստանի Հանրապետության առնվազն ավելի քան կես միլիոն քաղաքացիներ, իրենց քվեի իրավունքով, չեն կիսում իր՝ «Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու» տեսակետը։ Այդ ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացիները իրավունք ունե՛ն իրենց տեսակետը բարձրաձայնելու, հետապնդելո՛ւ, եթե նույնիսկ «էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, որի կուսակցությունը հետևողականորեն հրաժարվել է եւ շարունակում է հրաժարվել այն ամեն ինչից, ինչ համահայկակա՛ն է, ազգայի՛ն է, ցանկանում է ստիպել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող հայերն՝ անկախ իրենց քաղաքացիությունից, զրկվեն իրենց տեսակետն ունենալու, այդ տեսակետն արտահայտելու և դրա իրականացումը հետապնդելու իրավունքից: Նա ասում է. «Ես շատ ուղիղ ասում եմ՝ Միացյալ Նահանգների դաշնակցական լոբբինգը ինչքան էդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են...»։ Ա՛յս է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության ըմբռնումը ՝ «դիկտատուրա», եթե ոչ «պրոտելատարիատի», ապա՝ ՔՊ կուսակցության։

Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ եւ հետևողականորեն, շարունակում է Ադրբեջանի հակահայ եւ հակաՀայաստան քայլերն արդարացնողի իր վարքագիծը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունն ու այդ ուղղությամբ Ադրբեջանի պետական քայլերը համարելով պարզապես «հայելային արձագանքներ»։

Պատմությունից և ներկա իրականությունից ոչինչ չհասկցած կամ չհասկցող Նիկոլ Փաշինյանի համար հայ ազգային քաղաքական միտքն է պատճառը, որ Թուրքիան գործադրել է Հայոց ցեղասպանությունը, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարել Արցախի դեմ՝ հայաթափ ընելով այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր, միասնաբար, սպասռնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, սպառնում են առնվազն պատերազմով, եթե չբավարարվեն իրենց պահանջները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը [...] մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու համար»։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի այդպիսով թաքցնել, որ իր իշխանության ութնամյա քաղաքականությունն ու քայլերն են, որ «Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ են ներքաշել»՝ սպառանալիքի տակ դնելով նա՛և Հայաստանի Հանրապետությունը։

Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը նորոգված վճռակամությամբ և նպատակասլաց շարունակելու է իր աշխույժ մասնակցությունը բերել Հայ Յեղափոխական Դաշնակցության պայքարին՝ պաշտպանելու հայության, ներառյալ՝ արցախցիների բոլո՛ր իրավունքները, ամենուրե՛ք։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիս 2026

 

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am