Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք
Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INSEE) հայտնել է վերջերս տեղի ունեցած կիբեռհարձակման հետևանքով 12 հազար 800 ներկա և նախկին աշխատակիցների անձնական տվյալների արտահոսքի մասին, հաղորդում է France24-ը։
Գերատեսչության տվյալներով՝ չարագործները հասանելիություն են ստացել աշխատակիցների անձնական տվյալներին և ծառայողական կոնտակտային տեղեկություններին։ Միաժամանակ, գաղտնի տեղեկությունները, ներառյալ գաղտնաբառերը, անձնական կոնտակտները, բանկային վավերապայմանները, սոցիալական ապահովագրության համարները և բժշկական տվյալները, չեն տուժել։
INSEE-ն քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ է արել զգուշություն ցուցաբերել այնպիսի հաղորդագրություններ ստանալիս, որոնք կարող են նման լինել ինստիտուտի աշխատակիցների ուղարկած նամակներին։
