Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան

Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։

«Կեղծիք, մանիպուլյացիա, ադրբաջանական շահ, տգիտություն։

Long read Փաստարկներ՝

1. Խորհրդային շրջանում անգամ, ի տարբերություն հայաստանաբնակ ադրբեջանցիների, ովքեր որևէ կարգավիճակ չունեին, Արցախում արցախցիները ունեին միջազգային կարգավիճակ՝ ինքնավարություն, իսկ հետագայում էլ ԽՍՀՄ բոլոր օրենքներին համապատասխան, իրացնելով միջազգային նորմ համարվող ազգերի ինքնորոշման իրավունքը, արցախցիները հռչակել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախությունը։

2. Արցախցիները 2023 թ. ենթարկվել են էթնիկ զտման իրենց իսկ հայրենի բնօրրանում, իսկ Խորհրդային տարիներին հայաստանաբնակ ադրբեջանցիները հանգիստ նստել են իրենց ավտոմեքենաները եւ լքել Հայաստանը։ Ընդ որում, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը և մի խումբ այլ ինստիտուտներ ու փորձագետներ Արցախում տեղի ունեցածը գնահատել են որպես ցեղասպանություն, իսկ Freedom House-ը, Եվրոպական խորհրդարանը և այլ ինստիտուտներ՝ էթնիկ զտում։

Իսկ Հայաստանի իշխանությունները հենց այդ ժամանակ հայտարարում էին, որ արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում։

3. ՀՀ իշխանությունների ակնհայտ հակահայկական դիրքորոշման պայմաններում անգամ, արցախցիների՝ Արցախ վերադարձի վերաբերյալ միջազգային հարթակներում ունենք հայանպաստ արդյուքներ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023թ. հոկտեմբերի 11-ի համատեղ հայտարարությունը, Եվրոպական խորհրդարանի բանաձևը, Շվեյցարիայի օրենսդիր մարմնի ընդունած բանաձևը, Բելգիայի խորհրդարանի բանաձևը, ԱՄՆ 87 կոնգրեսականների նամակ-հայտարարությունը։

Միևնույն ժամանակ, ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ ունենք զրո միջազգային փաստաթուղթ։ Ցավոք, սակայն, այսօր Ադրբեջանը պետական մակարդակով հսկայական ռեսուրսներ է ծախսում այս ուղղությամբ, ու եթե դրանք չհանդիպեն հակազդեցության հայկական կողմից, իսկ այդպիսի գործիքակազմ դեռեւս առկա է, ապա շատ մոտ ապագայում Ադրբեջանը կարող է առաջընթաց ունենալ նաև այս դաշտում։

4. Արցախցիները հազարամյակներով ապրում էին իրենց հայրենիքում, և մարդկության դեմ հանցագործության հետեւանքով ստիպված լքել են այն, իսկ ադրբեջանցիները Հայաստանում բնակվեցին ԽՍՀՄ որոշմամբ՝ համապատասխան ընդունված ռազմավարության, ըստ որի մի տարածաշրջանում միատարր էթնիկ խմբի դեպքում արհեստականորեն «տեղավորում» էին մեկ այլ էթնիկ տարր, այստեղ վառ օրինակ է նաև «Կարմիր Քրդստանը»։

5. Իլհամ Ալիևի կողմից ֆինանսավորվող «Արեւմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի մեկնարկը տրվել էր շատ ավելի շուտ, քան Արցախի հայաթափումը և արցախցիների բռնագաղթը։

Հաշվի առնելով վերոգրյալ՝ ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը որոշակիորեն համադրելի է հայերի՝ օրինակ Սումգայիթ և Բաքու վերադարձի հետ, բայց ոչ երբեք Արցախ վերադարձի։

Պատասխանատվությունից հրաժարվելու, Արցախի ժողովրդին կրկնակի «զոհաբերելու» և ադրբեջանական հանցագործությունները լեգիտիմացնելու հերթական ակտի դրսևորում կարելի է համարել Նիկոլ կեղծարարի և իր փոքրիկ խմբակի հայտարարություններն առ այն, որ երբ մենք՝ հայերով խոսում ենք Արցախ վերադարձի մասին, ապա դա շարժառիթ է հանդիսանում Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ծրագրի համար։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ավիրել են տունս, ամեն ինչ ավիրում են․․․ ակցիա կառավարության դիմաց (video) Լա՛վ իմացիր՝ դու պարտվել ես․ Բագրատ Սրբազանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը (video) Եղանակի կանխատեսում հոկտեմբեր ամսվա համար «Բացե՛ք արկղը»․ ոստիկանը կառավարության դիմաց բացել տվեց գերիներին ուղղված նամակների արկղը (video) ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը Սարսափելի մանրամասներ գերիների խոշտանգումներից․ «Չգիտենք՝ ինչքան կդիմանան»․ Արտակ Բեգլարյան (video) «Էժանագին կռուտիտ է»․ Արմեն Աշոտյանը՝ սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգը հեռարձակելու մասին (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ «Ի՞նչ խաղաղություն․ Ադրբեջանը սկսում է Հայաստանի գրավումը»․ Լարիսա Ալավերդյան (video) Թմրանյութ տեղադրող երիտասարդը ձերբակալվել է․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար ներկայացնում է հակառակը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ Բախվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը․ «Dodge Dart»-ի անվահեծանը շպրտվել է Բերդավանում դիրքեր են հանձնում․ մեզ լուրեր են գալիս․ Բագրատ Սրբազան (video) Կարևորում ենք՝ իշխանությունները հարգեն Սահմանադրությամբ ճանաչված Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը Այս իշխանության ամենսասարսափելի դավաճանությունն էր դա․ Բագրատ Սրբազան (video) Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր (video) Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ» Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am