Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ
«Եթե Մինսկը ներքաշվի պատերազմի մեջ, պատերազմի բնույթն անմիջապես կփոխվի», — հայտարարել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան դա հասկանում է։
«Տղաներ, փոխանցեք ձեր նախագահին. եթե նա կարծում է, որ կարող է այսպես խոսել մեզ հետ և դեռևս փորձել ներքաշել մեզ պատերազմի մեջ, ապա պետք է հասկանա, որ պատերազմի բնույթն անմիջապես կփոխվի», — ասել է նախագահը՝ ըստ նրա՝ դիմելով Զելենսկու ներկայացուցիչներին։
Մինսկի ներքաշումը հակամարտության մեջ կնշանակեր, որ Կիևի համար ռազմաճակատի գիծը կընդլայնվեր ավելի քան հազար կիլոմետրով, հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Գենադի Լեպեշկոն։
«Ռազմավարական տեսանկյունից հասկանում ենք, որ Բելառուսի ներքաշումը հակամարտության մեջ, առաջին հերթին, ձեռնտու չէ հենց ուկրաինական կողմին», — ասել է նա՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակում։
